Լուրեր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է ակադեմիկոս Սեն Արևշատյանի հարազատներին26.07.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է ակադեմիկոս Սեն Արևշատյանի հարազատներին

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքի անդամներին և հարազատներին: «Սեն Արևշատյանը մեր ժամանակների ամենահայտնի գիտնականներից և մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: Նա նշանակալի ներդրում է ունեցել հայագիտության և հին ու միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ուսումնասիրության գործում: Քառորդ դար ղեկավարելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ նա մեծ ավանդ է ներդրել հայ ժողովրդի համար այդ... ավելին →

Վարչապետն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց25.07.2014

Վարչապետն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի և ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական ծրագրերին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ... ավելին →

Քաղաքապետարանը մշտապես աջակցելու է սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բոլոր նախաձեռնություններին25.07.2014

Քաղաքապետարանը մշտապես աջակցելու է սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բոլոր նախաձեռնություններին

 Դավթաշեն վարչական շրջանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է բարեգործական ճաշարանի բացմանը: Քաղաքապետարանի, մասնավորապես՝ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության համագործության արդյունքում նորաբաց ճաշարանը կսպասարկի շուրջ 55 շահառուի: Հարկ է նշել, որ Երևանի 10 վարչական շրջաններում այսօր գործում է բարեգործական 19 ճաշարան, որոնցից օգտվում են շուրջ 2400 շահառուներ: Պատասխանատուները քաղաքապետին... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում25.07.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանի 2014թ. ծրագրերով մայրաքաղաքում շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում: Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է բարեկարգվող բակերի շինհրապարակներ: Ներկայացնելով բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ պատասխանատուները զեկուցել են, որ 2014թ.... ավելին →

ՀՀ վարչապետ. Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը պետք է կայանա ի շահ մեր պետության25.07.2014

ՀՀ վարչապետ. Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը պետք է կայանա ի շահ մեր պետության

 Դիլիջան կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի: Անդրադառնալով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի վաճառքին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը նշել է. « Որոտանի ՀԷԿ-ը չօտարելու նպատակ մենք չունենք: Նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության ու տնտեսության և պահպանվեն օրենքի բոլոր կետերը: Իհարկե, կան թերություններ և... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանի հանդիսավոր բացմանը23.07.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանի հանդիսավոր բացմանը

 Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում թարմացվել և արդիականացվել է «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանը, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: 1963 թվականին կառուցված «Ծարավաղբյուր» ջրահավաք կառույցը՝ իր պոմպակայանով և քլորակայանով, մայրաքաղաքը սնուցող 10 աղբյուրներից մեկն է, և այս սանիտարական գոտում վերջին անգամ վերանորոգման աշխատանքներ... ավելին →