Կուսակցական գրադարան

Գարեգին Նժդեհ «Յիշի՛ր պատերազմը»

Գարեգին Նժդեհ «Յիշի՛ր պատերազմը»

717 Կբ

Գ. Նժդեհ «Յիշի՜ր պատերազմը»: Հրատարակիչ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն: Եր., 2016, 159 էջ:
Ներկա ժողովածուի մեջ ամփոփված են Գ. Նժդեհի «Յիշի՜ր պատերազմը» հոդվածաշարը, «Նորահայտ նամակներ» -ը եւ Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում տպված չորս հոդվածները, որոնք դուրս են
մնացել նրա «Երկեր» -ի երկհատորյակից եւ «Հատընտիր»-ից:

Գարեգին Նժդեհ «Յիշի՛ր պատերազմը»

Գարեգին Նժդեհ «Յիշի՛ր պատերազմը»

295 Կբ

Գարեգին Նժդեհ «Յիշի՜ր պատերազմը» 2013, «Հայրենիք» ակումբ, Երեւան,101 էջ:
Բոստոնի «Հայրենիք» օրաթերթի 1930թ. մայիս, հունիս ամիսների համարներում հայտնաբերված Գարեգին Նժդեհի «Յիշի՜ր պատերազմը» հոդվածաշարը գրքույկով հրատարակվում է առաջին անգամ. այն դուրս է մնացել ցայսօր հրատարակված Նժդեհի երկերի ժողովածուներից:

Լևոն Շանթ «Մեր անկախությունը»

Լևոն Շանթ «Մեր անկախությունը»

1 Մբ

Լեւոն Շանթ, Մեր անկախությունը, Երեւան, «Հայրենիք» ակումբ, 2011, 200 էջ:
Լեւոն Շանթի աշխատությունն ամբողջությամբ նպատակաուղղված է հայոց մտածելակերպում անկախության գաղափարի արմատավորմանն ու գործնական քաղաքականության մեջ դրա իրականացման հիմնավորմանը:
Այն նախատեսված է մեր նորանկախ պետականության ամրապնդմամբ սրտացավ հայորդիների համար և օգտակար կլինի պատմաբանների ու քաղաքագետների համար:

Շահան Նաթալի «Թուրքերը և մենք»

Շահան Նաթալի «Թուրքերը և մենք»

385 Կբ

Շահան Նաթալի, «Թուրքերը եւ Մենք»: Հրատարակիչ «Հայրենիք» ակումբ: Երեւան, 2011, 55 էջ:
Շահան Նաթալիի «Թուրքերը եւ Մենք» գրքույկն ունեցել է երեք հրատարակություն (Աթէնք, 1928, 1931, Երևան, 1991): Ներկա վերահրատարակման համար հիմք ենք ընդունել 1931թ. տպագրությունը:

Զարևանդ «Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ»

Զարևանդ «Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ»

336 Կբ

Զարեւանդ «Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ»: Հայաստանի Հանրապետությունը. 1918-1920: Հրատարակիչ ՙՀայրենիք» ակումբ: Երեւան, 2010, 43 էջ:
Վերահրատարակելով Զարևանդի (Զավեն Նալբանդյան` ծնվ. 1890թ. Անտիոք - մահ. 1973թ. Վաշինգտոն) «Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ» գրքույկը (տպագրված 1926թ.) եւ «Հայաստանի Հանրապետութիւնը եւ անոր տեղը հայոց պատմութեան մէջ» հոդվածը (1963թ.), նպատակ ունենք ընթերցողին ներկայացնել հիրավի դասական գործեր, որոնց գաղափարախոսական և գործնական արժեքը խիստ կարեւորվում է նաեւ մեր օրերում:

Գարեգին Նժդեհ «Հատընտիր»

Գարեգին Նժդեհ «Հատընտիր»

1 Մբ

Գարեգին Նժդեհ «Հատընտիր»: Երեւան, 2006 թ., 708 էջ:
Գ. Նժդեհի երկերի սույն «Հատընտիր» -ում տեղ են գտել նրա գրքերն ու գրքույկները, գաղափարախոսական բնույթի հոդվածները, նամակները, գրություններն ու ճառերը: Դրանք ներկայացնում են Նժդեհ իմաստաբանին, մտածողին, հայության անցյալն ու ապագան արժեւորողին:
Հատորում զետեղված նյութերն ունեն դաստիարակիչ նշանակություն եւ արդիական են բոլոր ժամանակների համար:

Հայկ Ասատրյան «Հատընտիր»

Հայկ Ասատրյան «Հատընտիր»

976 Կբ

Հայկ Ասատրյան, «Հատընտիր» ժողովածուն ներկայացնում է 20-րդ դարի հայ ազգային մտածող, իմաստասեր Հայկ Ասատրյանի տեսական մեծարժեք ժառանգության հիմնական մասը:
Սույն ժողովածուն Հ. Ասատրյանի գործերի` մինչ օրս եղած առավել ամփոփ հրատարակությունն է:
Երեւան, 2004 թ., 414 էջ

«Մասունքներ հայ ազգայնական մտքի»

«Մասունքներ հայ ազգայնական մտքի»

«Մասունքներ հայ ազգայնական մտքի» ժողովածուի մեջ ամփոփված են հայ մի շարք նշանավոր գործիչների, այդ թվում Ռ. Պատկանյանի, Ն. Աղբալյանի, Վ. Տոտոմյանցի եւ այլոց գործերը:

«Գարեգին Նժդեհ»

«Գարեգին Նժդեհ»

«Գարեգին Նժդեհ» գրքում, որը հրատարակվել է մեծանուն զորավարի 110-ամյակի կապակցությամբ, զետեղված են Նժդեհի կյանքն ու գործունեությունը լուսաբանող նյութեր, ինչպես նաեւ Ցեղակրոն եւ Տարոնական շարժումներին նվիրված ուսումնասիրություններ, ի մի են բերված Նժդեհի տարբեր հոդվածներն ու հրապարակումները, որոնք վերաբերում են վերոհիշյալ շարժումներին: Գրքում տեղ է գտել նաեւ Գ. Նժդեհի ինքնակենսագրությունը` գրված 1944 թ.` ԽՍՀՄ անվտանգության մարմիններին հանձնվելուց անմիջապես առաջ:

«Ազգային տոներ»

«Ազգային տոներ»

90 Կբ

«Ազգային տոներ» գրքույկում ներկայացված է հայոց մի շարք տոների ավանդական բովանդակությունը, որոնք, գալով մեր նախաքրիստոնեական շրջանից, նշվում են նաեւ Հայ եկեղեցու կողմից: