Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ «Քանաքեռ–Զեյթուն» տարածքային կազմակերպության թիվ-07 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

14.10.2016

2016թ. հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀԿ «Քանաքեռ–Զեյթուն» տարածքային կազմակերպության թիվ-07 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողով:
Սկզբնական կազմակերպության 85 անդամից ժողովին մասնակցում էր 58 ը, իսկ 27-ը բացակայում էր հարգելի պատճառով:
Ժողովին մասնակցում էր ՏԿ խորհրդի նախագահ Արտակ Հանիսյանը, ՏԿ խորհրդի նախագահի տեղակալ Գագիկ Մկրտչյանը և ՏԿ կազմակերպիչ Լևոն Մազմանյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգ`


Հարց 1. Սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը սկզբնական
կազմակերպության կատարած աշխատանքների մասին:
Հարց 2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն:
Հարց 3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի առաջադրում:
Հարց 4. Այլ հարցեր:


Թիվ 07 սկզբնական կամզակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին ժողովի օրակարգը:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ հաշվետու զեկուցումով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Ազատուհի Մուրադյանը, նա նշեց, որ իր ղեկավարած սկզբնական կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում լուրջ հաջողությունների է հասել ՀՀԿ-ի հեղինակության բարձրացման, նրա շարքերի համալրման, ներկուսակցական կարգապահության ամրապնդման ուղղությամբ: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀԿ շարքերն են ընդունվել 20 քաղաքացի:

Արտահայտվեցին.- սկզբնական կազմակերպության անդամներ Լ. Գասպարյանը և Լ. Աթաբեկյանը, որոնք բարձր գնահատելով սկզբնական կազմակերպության նախագահի կատարած աշխատանքները և նրա կազմակերպչական ունակությունները, առաջարկեցին թիվ 07 սկզբնական կազմակերպության 2015-2016թթ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:


Թիվ 07 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին սկզբնական կազմակերպության 2015-2016թթ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՏԿ խորհրդի անդամ Գագիկ Մկրտչյանը, նա առաջարկեց թիվ 07 սկզբնական կազմակերպության նախագահ ընտրել Ազատուհի Մուրադյանին, իսկ տեղակալներ՝ Լիգիա Գասպարյանին և Լիլիթ Աթաբեկյանին: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին թիվ 07 սկզբնական կազմակերպության նախագահ ընտրել Ա. Մուրադյանին, իսկ տեղակալներ՝ Լ. Գասպարյանին և Լ. Աթաբեկյանին:

Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ  ՏԿ կազմակերպիչ Լևոն Մազմանյանը, նա առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ առաջադրել Տկ խորհրդի նախագահ Արտակ Հանիսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին Ա. Հանիսյանին առաջադրել ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:


Օրակարգի չորորդ հարցի շրջանակներում ելույթ ունեցավ ՏԿ խորհրդի նախագահ Ա. Հանիսյանը, նա շնորհակալություն հայտնեց սկզբնական կազմակերպության անդամներին իրեն ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ առաջադրելու կապակցությամբ և կոչ արեց առաջիկայում ակտիվ աշխատանքներ տանել բնակիչների շրջանում նրանց ներկայացնելով ՀՀԿ դերի և նշանակության մասին մեր պետականության կայացման գործում:
 

← Վերադառնալ ցուցակին