Լուրեր

Տեղի է ունեցել թիվ 54 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

14.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ թիվ 54 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Ժողովին մասնակցում էին 61 սկզբնական անդամներից բացակայում էին 18-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցում էր ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, կազմակերպիչ՝ Հակոբ Հակոբյանը:
Առաջարկվեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը՝


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Թիվ 54 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:

Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 54 սկզբնական կազմակերպության նախագահ Մոնիկա Պետրոսյանը: Նա ներկայացրեց թիվ 54 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեցին Մոնիկա Պետրոսյանին: Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն Մոնիկա Պետրոսյանը ընտրվեց թիվ 54 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Անահիտ Վշտունի և Աննա Սալոյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 54 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Անահիտ Վշտունի և Աննա Սալոյանը:
Երրորդ հարցի շրջանակներում Աննա Սալոյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Հասմիկ Ղալաչյանի թեկնածությունը:
Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Հասմիկ Ղալաչյանի թեկնածությունը որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Չորրորդ հարցի շրջանակներում Մոնիկա Պետրոսյանը խոսեց թիվ 54 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:

 

← Վերադառնալ ցուցակին