Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ թիվ 13 ՍԿ հաշվետու ժողովը

15.10.2016

Գյումրու ՀԷՑ ՓԲԸ Ղարս մասնաճյուղի նիստերի դահլիճում անցկացվեց ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ թիվ 13 ՍԿ հաշվետու ժողովը: Ժողովին ներկա էր խորհրդի նախագահ Ս. Ավետիսյանը:

Թիվ 13 սկզբնական կազմակերպության 177 անդամներից ժողովին ներկա էին 107 անդամներ:
ՍԿ ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Գագիկ Ֆարզադյանը:
Գ. Ֆարզադյանը առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում ՍԿ նախագահ Գ. Ֆարզադյանը ներկայացրեց հաշվետվություն 2015-2016թթ. կատարված աշխատանքների մասին: Աշխատանքները գնահատվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում Ս. Յայլոյանը, Գ. Մարտիրոսյանը առաջարկեցին որպես սկզբնական կազմակերպության նախագահ առաջադրել Սուքիաս Ավետիսյանին, իսկ տեղակալներ՝ Գագիկ Ֆարզադյանին և Հովսեփ Բադոյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Ս. Ավետիսյանի թեկնածությունը որպես թիվ 13 ՍԿ նախագահ և Գագիկ Ֆարզադյանին ու Հովսեփ Բադոյանին՝ որպես սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:
Երրորդ հարցի շրջանակներում Ս. Հարությունյանը և Կ. Էլբակյանը առաջարկեցին ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Սուքիաս Ավետիսյանին և Գագիկ Ֆարզադյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և հաստատեցին Սուքիաս Ավետիսյանին և Գագիկ Ֆարզադյանին՝ որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Չորրորդ հարցի շրջանակներում ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ խորհրդի նախագահ Ս. Ավետիսյանը պատասխանեց ժողովի մասնակիցների բարձրացրած քաղաքական և սոցիալական բնույթի հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին