Լուրեր

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում08.07.2014

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

 Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի եւ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Դըրք Յան Կոպի հետ: Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության համար շարունակում է օրակարգային մնալ հավասարակշռված մոտեցումներ, քաղաքական, սոցիալական եւ այլ ոլորտներում... ավելին →

Վարչապետը ծանոթացել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործընթացին08.07.2014

Վարչապետը ծանոթացել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործընթացին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: 2014 թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ էր ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, որն էլ արդեն աշխատանքներ է սկսել Երևանի Կաշեգործների փողոց 70 հասցեում գտնվող գույքային համալիրի տարածքում: ... ավելին →

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում08.07.2014

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

 Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի եւ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Դըրք Յան Կոպի հետ: Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության համար քաղաքական, սոցիալական եւ այլ ոլորտներում համագործակցության նկատմամբ հավասարակշռված մոտեցումները շարունակում... ավելին →

«Արի տուն» ծրագրով Երևանում գտնվող երեխաները այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան07.07.2014

«Արի տուն» ծրագրով Երևանում գտնվող երեխաները այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

 Երևան քաղաքի պատմության թանգարանը հյուրընկալել է սփյուռքահայ 160 երեխաների, ովքեր ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ճանաչողական այցելությունների ծրագրի երրորդ փուլով եկել են Հայաստան և, Երևանի քաղաքապետարանի համակարգմամբ, բնակվում են Երևանի վարչական տարբեր շրջաններում՝ նախապես հերթագրված հյուրընկալ ընտանիքներում։ Երևան քաղաքի պատմության թանգարանում երեխաներին դիմավորել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և թանգարանի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ07.07.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ

 Հուլիսի 7-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Առավոտյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության անդամները Մոսկվայի Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշակոթողին: Այնուհետեւ պատվիրակությունը ուղեւորվեց ՌԴ Պետական Դումա: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: Ողջունելով Հայաստանի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ՌԴ ԴԺ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ07.07.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ՌԴ ԴԺ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

 Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահը, շնորհավորելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ բարձր գնահատելով երկու երկրների հարաբերությունները, վստահություն հայտնեց, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը հետայսու եւս կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով: Նա կարեւոր... ավելին →