Լուրեր

Կառավարության ղեկավարը ծանոթացել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերին09.07.2014

Կառավարության ղեկավարը ծանոթացել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերին

 Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, որն ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գերմանական տեխնիկական ընկերակցության և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: Կառավարության ղեկավարն շրջել է կենտրոնում, եղել ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներում, համակարգչային լսարաններում: Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է տեխնոլոգիական կենտրոնի ընթացիկ, ինչպես նաև առաջիկա... ավելին →

Վարչապետը ծանոթացել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործընթացին08.07.2014

Վարչապետը ծանոթացել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործընթացին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: 2014 թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ էր ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, որն էլ արդեն աշխատանքներ է սկսել Երևանի Կաշեգործների փողոց 70 հասցեում գտնվող գույքային համալիրի տարածքում: ... ավելին →

Մայրաքաղաքում բացվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանը08.07.2014

Մայրաքաղաքում բացվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Հայ քաղաքական գործչի հուշարձանը տեղադրվել է Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի նորակառույց հանգստի գոտում, որը կրում է ազգային հերոսի անունը: Քանդակագործ Հայկ Թոքմաջյանի կողմից իրականացված հուշարձանի բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Մովսես Գորգիսյանի այրուն՝ Ռուզաննա Գորգիսյանին: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Մովսես... ավելին →

Շրջայց Շենգավիթ վարչական շրջանում08.07.2014

Շրջայց Շենգավիթ վարչական շրջանում

 Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շենգավիթի մարզադպրոց: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014թ. ծրագրով դպրոցն ամբողջությամբ կապահովվի ջեռուցման համակարգով: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է մարզադպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին. «Ինչպես և խոստացել էինք, դպրոցների և մանկապարտեզների ջեռուցման ծրագիրն ավարտելուց հետո իրականացնում ենք նաև մայրաքաղաքի մարզադպրոցները... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է շինբարեկարգման աշխատանքների ընթացքին08.07.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է շինբարեկարգման աշխատանքների ընթացքին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ այցելել է Արտաշիսյան փողոցի 44/4ա, 44/5, ինչպես նաև Ֆրունզեի 8 և 10 շենքերի հարևանությամբ կառուցվող բակեր: Պատասխանատուները տեղերում քաղաքապետին են ներկայացրել ընթացող աշխատանքների մանրամասները՝ հատկանշելով, որ համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում... ավելին →

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում08.07.2014

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

 Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի եւ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Դըրք Յան Կոպի հետ: Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության համար շարունակում է օրակարգային մնալ հավասարակշռված մոտեցումներ, քաղաքական, սոցիալական եւ այլ ոլորտներում... ավելին →