Լուրեր

Հանդիպում տնտեսագետ-գիտնականների հետ24.06.2014

Հանդիպում տնտեսագետ-գիտնականների հետ

 Հունիսի 24-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում տնտեսագետ- գիտնականների հետ, ովքեր դիմել էին հանձնաժողովին՝ քննարկելու տնտեսագիտական մասնագիտությունների դասակարգմանը վերաբերող առաջիկա փոփոխությունները: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, տնտեսագիտական բուհերի ղեկավարներ, դասախոսներ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը որոշման նոր նախագիծ է պատրաստել՝... ավելին →

23.06.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այնուհետև տեղի կունենա Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների ընդլայնված կազմով հանդիպումը, որում կքննարկվեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր: Այցի... ավելին →

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի նիստում23.06.2014

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի նիստում

 Հունիսի 23-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստը՝ «Եվրասիական տնտեսական միությունը. առավելություններն ու հեռանկարները» թեմայով: Նիստը վարում էին ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը եւ Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանը, Արմեն Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը, Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավորներ Բորիս Ռեզնիկը, Վասիլի Լիխաչովը,... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ21.06.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

 Սիրելի բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Բժշկի մասնագիտությունն այն քչերից է, որոնք մեզանում գնահատվում են առանձնակի, ու դուք, իրավամբ, վայելում եք հասարակության հարգանքն ու շնորհակալ վերաբերմունքը: Տոնական այս օրն էլ լրացուցիչ առիթ է, որ, ձեզ գնահատանքի խոսքեր ուղղելով, ևս մեկ անգամ արժևորվի հասարակության կյանքում բուժաշխատողի դերն ու նշանակությունը, քանզի ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր... ավելին →

Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները21.06.2014

Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին և քննարկել ոլորտի զարգացման ուղղությունները, հնարավորություններն ու հեռանկարները: Ողջունելով տնտեսվարողներին՝ վարչապետը նշել է. « Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացմանը: Մենք պետք է կանգնենք գյուղացու կողքին: Համոզված եմ, որ ունենք մեծ հնարավորություն՝ գյուղը զարգացնելու համար: 2015 թվականի պետական բյուջեն մշակելիս կառավարությունը մեծ... ավելին →

Հայաստանի նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը. Հովիկ Աբրահամյան20.06.2014

Հայաստանի նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը. Հովիկ Աբրահամյան

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի քան վեց տասնյակ ընկերություններ: Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ներկայում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը բավականին մեծ զարգացում է ապրում: « Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը դարձել է... ավելին →