Լուրեր

«Ոչինչ չի կարող խոչընդոտել ՀՀԿ-ին ապահովելու Հայաստանի զարգացումը». Սերժ Սարգսյան18.04.2012

«Ոչինչ չի կարող խոչընդոտել ՀՀԿ-ին ապահովելու Հայաստանի զարգացումը». Սերժ Սարգսյան

 Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ապրիլի 18-ին Վայոց Ձորի մարզում հանրապետական կուսակցության քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Վայք քաղաքի բնակիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն մեծ պատիվ է համարում լինել Վայքում ու ներկայացնել Հայաստանի մարզերի խնդիրների լուծման առաջիկա հինգ տարիների համար նախատեսված ծրագիրը: «Այստեղ ենք, որպեսզի կարողանանք այս հողում ներկայացնել մեր... ավելին →

Ազգային մրցունակության բարձրացման նպատակով կառավարությունը փոխել է իր շեշտադրումները18.04.2012

Ազգային մրցունակության բարձրացման նպատակով կառավարությունը փոխել է իր շեշտադրումները

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի 2011-2012 թվականների Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրի մրցունակության բարձրացման խնդիրներին` դիտարկելով այն ժամանակակից աշխարհի կարևորագույն հատկանիշներից մեկը: «Ազգային մրցունակության բարձրացմանն ուղվված կառավարության միջոցառումները շեշտակիորեն փոխվել են: Մասնավորապես, կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն, որի նպատակն... ավելին →

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ18.04.2012

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ

 Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Ժողովրդական այս պայծառ տոնը գեղեցիկ առիթ է կիսելու միմյանց ուրախությունը, անկեղծ բարեմաղթանքի խոսքեր հղելու մեր ընկերներին ու բարեկամներին, Հայաստանի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին: Համոզված եմ, որ հայերի և եզդիների միջև առկա ջերմ հարաբերություններն այս նոր տարում ավելի են ամրանալու և խորանալու, մանավանդ որ նրանք բռնել են դարերի քննությունը: Հայաստանի իշխանությունները... ավելին →

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի և ԵՄ-ի դիրքորոշումները համընկնում են18.04.2012

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի և ԵՄ-ի դիրքորոշումները համընկնում են

 Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն ու երկու երկրների սահմանները պետք է բացվեն առանց նախապայմանների: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հաստատված Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող զեկույցում: Հանձնաժողովին զեկույցը ներկայացրել էր Հայաստանի հարցով զեկուցող, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբան: Զեկույցը կոչ է անում Եվրոպական խորհրդին,... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էդուարդ Ղազարյանի մահվան կապակցությամբ18.04.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էդուարդ Ղազարյանի մահվան կապակցությամբ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, իր եզակի արվեստով ողջ աշխարհին հիացրած և զարմացրած մանրաքանդակի անզուգական վարպետ, անվանի երաժիշտ Էդուարդ Ղազարյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Ղազարյանների ընտանիքին, տաղանդաշատ արվեստագետի հարազատներին և մերձավորներին: ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ18.04.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ

 Վայոց Ձորի մարզում Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն այսօր մեկնարկել է Ջերմուկ քաղաքի «Արմենիա» առողջարանային կենտրոնի դիմաց կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ այցելությամբ: Առողջարանային և զբոսաշրջային այս քաղաքում մինչև 150 աշխատատեղ ապահովող նոր հյուրանոցի կառուցումը կավարտվի 2013թ.: Հանրապետության ղեկավարին զեկուցել են, որ արդեն ավարտված են շենքի երկաթբետոնե կմախքի աշխատանքները: Եղանակի բարենպաստ պայմանների պարագայում, կսկսվեն շենքի քարային,... ավելին →