Լուրեր

Սահմանամերձ համայնքները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում05.07.2014

Սահմանամերձ համայնքները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզ՝ եղել սահմանամերձ Վազաշեն, Մովսես և Վերին Կարմիրաղբյուր համայնքներում: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է սահմանամերձ գոտում գտնվող Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ ավտոճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային պայմանների` մասնավորապես անձրևների, և հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու պատճառով, փոքր-ինչ կերկարաձգվի: Հովիկ Արբրահամյանը... ավելին →

Վարչապետի հետ քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը04.07.2014

Վարչապետի հետ քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: « Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկկողմ նոր ծրագրերի ներդրմամբ: Կառավարությունը հետևողական է լինելու յուրաքանչյուր ծրագրի հաջող իրականացման գործում» ,-... ավելին →

Մամլո հաղորդագրություն04.07.2014

Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 4-ին ավարտվեց ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության եւ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ իրականացված «Ազգային հպարտություն» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել դեռահասների շրջանում ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայ մշակութային ժառանգության, պետական խորհրդանշանների արժեւորմանն ու... ավելին →

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին04.07.2014

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է «Արի տուն» ծրագրի մասնակիցներին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Ծաղկաձոր, որտեղ ներկա է գտնվել «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման արարողությանը: Վարչապետը զրուցել է «Արի տուն» ծրագրով հայրենիք ժամանած սփյուռքահայ պատանիների հետ, ովքեր իրենց տպավորություններով են կիսվել ճամբարի և Հայաստան կատարած այցի վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանը ողջունել և շնորհավորել է պատանիներին հայրենաճանաչողական ծրագրի շրջանակներում Հայաստան կատարած այցի առթիվ և նշել. « Մենք ձեզ շատ ենք սիրում, ձեզնով... ավելին →

Գրողների միության հիմնադրման 80-ամյակի առթիվ մի խումբ գրողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով04.07.2014

Գրողների միության հիմնադրման 80-ամյակի առթիվ մի խումբ գրողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: ՀԳՄ անդամներին ուղղված շնորհավորական ուղերձում հանրապետության վարչապետը, մասնավորապես, նշել է. « Միության հոբելյանը նշանակալից իրադարձություն է Հայաստանի հասարակական և մշակութային կյանքում։ Այն անգնահատելի դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի հոգևոր զարգացման, ազգային... ավելին →

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ասուլիսը 03.07.2014

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ասուլիսը

Հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը մանրամասներ ներկայացրին հունիսի 23-27-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ հերթական նստաշրջանի աշխատանքը եղել է ծանրաբեռնված եւ լարված, քանի որ այն ընթացել է Ադրբեջանի... ավելին →