Լուրեր

Մայրաքաղաքի մշակութային օջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական30.07.2014

Մայրաքաղաքի մշակութային օջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական

 Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել և հետևել է Նուբարաշենի կենտրոնացված գրադարանային համալիրում իրականացվող հիմնանորոգման ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետում: Օգտվելով առիթից՝ գրադարանի տնօրենը ողջ կոլեկտիվի անունից իր երախտագիտությունն է հայտնել քաղաքապետին՝ մայրաքաղաքի գրադարանների... ավելին →

Երևանյան նոր այգիների ու պուրակների ստեղծման ծրագրերը շարունակական են լինելու նաև մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում30.07.2014

Երևանյան նոր այգիների ու պուրակների ստեղծման ծրագրերը շարունակական են լինելու նաև մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում

 Երևանի համաչափ զարգացման համատեքստում մայրաքաղաքում իրականացվող բակերի համալիր բարեկարգման ծրագրով լայն թափով աշխատանքներ են ընթանում նաև Նուբարաշեն վարչական շրջանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ այցելել է բարեկարգվող բակերի շինհրապարակներ: Ներկայացնելով իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը շրջել է բակային... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում30.07.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում

 Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Նորք-Մարաշ վարչական շրջան, հետևել քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանն այցելել է նաև թիվ 123 մանկապարտեզ, որտեղ արդեն ամբողջությամբ ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները: Օգտվելով առիթից՝ փոքրիկների ծնողներն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող... ավելին →

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ համայնքներ30.07.2014

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի սահմանամերձ համայնքներ

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Վայոց ձորի մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Գլաձոր համայնքում էր, որտեղ վարչապետի ներկայությամբ բացվել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզը: Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզով՝... ավելին →

Վարչապետն ընդունել է Ջոն Հեֆերնին և Քարեն Հիլիարդին30.07.2014

Վարչապետն ընդունել է Ջոն Հեֆերնին և Քարեն Հիլիարդին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորել երկկողմ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեր երկրում տարբեր բնագավառներում զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության ղեկավարը... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի անդամ, աշխատանքի եւ սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիին29.07.2014

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի անդամ, աշխատանքի եւ սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիին

 Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության Համայնքների պալատի անդամ, աշխատանքի եւ սոցիալական զարգացման, բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստանի եւ Կանադայի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ նշեց, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Կանադայի հետ հարաբերությունների զարգացմանը թե երկկողմ եւ թե բազմակողմ ձեւաչափերով: Նրա խոսքով` երկու... ավելին →