Լուրեր

Աշխատանքային քննարկում Ազգային ժողովում22.07.2014

Աշխատանքային քննարկում Ազգային ժողովում

 Հուլիսի 22-ին ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Եվրոպական խորհրդարանի եւ ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարանների միջեւ համագործակցության մասին» թեմայով աշխատանքային քննարկում: Բացման խոսքում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ Եվրամիությունը մնում է ՀՀ կարեւորագույն գործընկերներից մեկը եւ Հայաստանը շահագրգռված է շարունակելու եւ խորացնելու... ավելին →

2014թ. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի շախմատի 5 դպրոց22.07.2014

2014թ. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի շախմատի 5 դպրոց

 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում: Շինարարական... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված աշխատանքներին22.07.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված աշխատանքներին

 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին մասնակցել է հերթական բարեկարգ բակերի հանդիսավոր բացմանը: Նորակառույց բակային տարածքներում, որպես պարտադիր պայման, առանձնակի ուշադրություն է դարձվել նաև կանաչ գոտիների ստեղծմանը, ինչի համար տարածքներն ապահովվել են նաև ոռոգման նոր համակարգով: Ընդհանուր առմամբ, բակային տարածքներում իրականացվող կանաչապատման աշխատանքների արդյունքում վարչական շրջանում կանաչ տարածքների... ավելին →

Վարչապետը գոհունակություն է հայտնել աղետի գոտում իրականացված բնակարանաշինության արդյունքներից22.07.2014

Վարչապետը գոհունակություն է հայտնել աղետի գոտում իրականացված բնակարանաշինության արդյունքներից

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով: Գյումրու Մուշ 2 թաղամասում կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, այցելել բնակարաններ, լսել նրանց դժգոհությունները բնակարանային պայմանների որակի և առկա թերությունների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը Գյումրու Մուշ 2 թաղամասում բազմաբնակարան... ավելին →

«Լավագույն մարզական ընտանիք-2014»-ի երևանյան փուլի հաղթողները մեկնել են Ծաղկաձոր՝ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու21.07.2014

«Լավագույն մարզական ընտանիք-2014»-ի երևանյան փուլի հաղթողները մեկնել են Ծաղկաձոր՝ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթող 12 ընտանիքների հետ, ովքեր հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում կմասնակցեն ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցանակի այս տարվա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ Մարզական նորանոր ձեռքբերումներ մաղթելով երևանյան թիմի անդամներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես սատարելու է... ավելին →

Քննարկվել են Հայաստանում ջերմոցային տնտեսության կազմակերպման հեռանկարները21.07.2014

Քննարկվել են Հայաստանում ջերմոցային տնտեսության կազմակերպման հեռանկարները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ծրագրերի կառավարման և իրականացման ոլորտում գործող «Գլոբալտեք» («Globaltec») միջազգային ընկերության փոխտնօրեն Մանուել Վալդեսին: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Մանուել Վալդեսը զրուցել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են մեր երկրում ջերմոցային տնտեսության զարգացմանը, տեխնոլոգիական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր:... ավելին →