Լուրեր

Վարչապետը հանդիպել է մահացած զինվորների ծնողներին12.07.2014

Վարչապետը հանդիպել է մահացած զինվորների ծնողներին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողներ Գոհար Սարգսյանին, Անահիտ Մկրտչյանին, Նանա Մուրադյանին, Իրինա Ղազարյանին, Հերիքնազ Գասպարյանին և Հովսեփ Մուրադյանին: Կառավարության ղեկավարը զրուցել է ծնողների հետ, անհատապես լսել յուրաքանչյուր ծնողի նկատառումները և առարկությունները՝ իրենց որդիների մահվան հանգամանքների առնչությամբ: Հանրապետության վարչապետը խոստացել է մահացած զինվորների ծնողներին՝ իր... ավելին →

Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին11.07.2014

Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

 Պաշտոնական այցով ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների շիրիմներին: Մինչ հարգանքի տուրք մատուցելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը... ավելին →

Երևանն ու Ստեփանակերտը փոխգործակցում են արդյունավետ11.07.2014

Երևանն ու Ստեփանակերտը փոխգործակցում են արդյունավետ

 Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ԼՂՀ մայրաքաղաքի գործընկերների հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին և պատվիրակության անդամներին` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հակիրճ ներկայացրել է հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության արդյունքներն ու շնորհակալություն հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ... ավելին →

Երևանի ներկայության ևս մեկ գեղեցիկ վկայություն ԼՂՀ մայրաքաղաքում11.07.2014

Երևանի ներկայության ևս մեկ գեղեցիկ վկայություն ԼՂՀ մայրաքաղաքում

 ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին մասնակցել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների կողմից պատրաստված և Ստեփանակերտին նվիրաբերված 7 տուֆակերտ քանդակների հանդիսավոր բացմանը: Տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ կյանքի կոչված այս ծրագիրն իրականացվել է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության շրջանակում:... ավելին →

Այց «Ղարաբաղ կարպետ» ընկերություն11.07.2014

Այց «Ղարաբաղ կարպետ» ընկերություն

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է «Ղարաբաղ կարպետ» ընկերություն: Տեղում քաղաքապետին է ներկայացվել արցախյան լավագույն ավանդույթներով իրականացվող գորգագործության ողջ ընթացքը: Ընկերության տնօրենը մասնավորապես նշել է, որ գործընթացն ամբողջությամբ կազմակերպվում է տեղում` բրդյա թելի ներկման աշխատանքներից մինչև գորգերի ավարտուն տեսքի բերելը: Նշվել է նաև, որ ընկերությունն ապահովում է... ավելին →

Աջափնյակ վարչական շրջանի և Շուշիի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր11.07.2014

Աջափնյակ վարչական շրջանի և Շուշիի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

 Երևանի և ԼՂՀ քաղաքների միջև համագործակցությունն առավել գործնական հիմքերի վրա զարգացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների ԼՀՂ կատարած այցի ընթացքում կնքվելու են հուշագրեր Երևանի վարչական մի շարք շրջանների ու ԼՂՀ-ի քաղաքների միջև: Երևանի Աջափնյակ վարչական շրջանը ԼՀՂ Շուշի քաղաքի հետ այսօր սերտորեն համագործակցելու է մի շարք ոլորտներում: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը և Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը հուշագիր են... ավելին →