Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 17 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

17.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա տ/կ թիվ 17ս/կ հաշվետու ժողովը:
Թիվ 17 սկզբնական կազմակերպության ժողովին ներկա էին ս/կ56 անդամներից 37-ը:
ՍԿ ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Ռուզաննա Զաքարյանը:
Օրակարգում եղել են հետևյալ հարցերը.

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:


Թիվ 17 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 17 սկզբնական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը: Նա ներկայացրեց թիվ 17 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեցին Ռուզաննա Խաչատրյանին: Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում Ռուզաննա Զաքարյանը միաձայն ընտրվեց թիվ 17 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեց Պերճ Թերզիբաշյանը և Ռաֆիկ Զիրոյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 17 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Պերճ Թերզիբաշյանը և Ռաֆիկ Զիրոյանը :Երրորդ հարցի շրջանակներում Վաչագան Մուրադյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Ռուզաննա Զաքարյանին:
Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Ռուզաննա Զաքարյանի թեկնածությունը` որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Չորրորդ հարցի շրջանակներում Ռուզաննա զաքարյանը խոսեց թիվ 17 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:
 

← Վերադառնալ ցուցակին