Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Պառավաքարի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

14.10.2016

2016թ. Հոկտեմբերի 14 – ին տեղի ունեցավ ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Պառավաքարի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը  կատարած աշխատանքների, սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրության և ՀՀԿ 16 –րդ համագումարի պավիրակի ընտրության օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:


Հաշվետու զեկույցով հանդես եկավ Պառավաքարի սկզբնական կազմակերպության նախագահ Ռոլանդ Մարգարյանը, ով ներկայացրեց գործունեությունը, կատաված աշխատանքները և իրականացված միջոցառումները:


Պառավաքարի սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները 2015թ. կատարված աշխատանքները միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար:
Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ հաստատեցին և վերընտրեցին Ռոլանդ Մարգարյանին` որպես Պառավաքարի սկզբնական կազմակերպության նախագահ, իսկ Հովսեփ Բրուտյանին և Ռաֆայել Հարությունյանին` որպես Պառավաքարի սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:
Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ ընտրեցին և հաստատեցին Ռոլանդ Մարգարյանի թեկնածությունը, որպես ՀՀԿ 16 – րդ համագումարի պատվիրակ:


Ժողովի մասնակիցները ամփոփեցին նաև 2016 թ. սեպտեմբերի 18 – ին կայացած ՏԻՄ ընտրությունները, որի արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել էր Պառավաքարի գործող համայնքի ղեկավար, Պառավաքարի սկզբնական կազմակերպության նախագահ Ռոլանդ Մարգարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին