Լուրեր

Տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը17.04.2013

Տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նաև քննարկել է 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում բարձրացված 14 հարցերից լուծում են ստացել 12-ը: Մասնավորապես, նվազեցվել է էլեկտրոնային ստորագրության սակագինը՝ փոքր բիզնեսի համար 13 հազար դրամից այն հասցվել է 3500-ի, հսկիչ դրամարկղային... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԹՈՐԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴԻՆ17.04.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԹՈՐԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը նշել է, թե ուրախ է Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու պարոն Յագլանդին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար: ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է... ավելին →

ԵԽ Գլխավոր քարտուղարը հանդիպեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ17.04.2013

ԵԽ Գլխավոր քարտուղարը հանդիպեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ

Ապրիլի 17-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը՝ Դավիթ Հարությունյանի գխավորությամբ, հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարեւոր եւ պատմական որակեց ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը՝ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը Հայաստանին փոխանցելու նախօրեին: ... ավելին →

«Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում17.04.2013

«Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցան «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, հայ եւ օտարերկրյա փորձագետներ, ոստիկանության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային... ավելին →

«Անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինար Ազգային ժողովում16.04.2013

«Անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինար Ազգային ժողովում

Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց «Անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, միջազգային փորձագետներ, անվտանգության մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, նիստի համանախագահ Կորյուն Նահապետյանը: Նա ողջունեց սեմինարի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ... ավելին →

Խորհրդարանական լսումներ՝ «Ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով16.04.2013

Խորհրդարանական լսումներ՝ «Ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 16-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ պատգամավորների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկելու ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ «Բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությամբ պայմանավորված՝ նախատեսվում է անցում... ավելին →