Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Սիսակյան 22 նորակառույց շենքի բացմանը15.04.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Սիսակյան 22 նորակառույց շենքի բացմանը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 22 հասցեում գտնվող բազմաբնակարան նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Նորակառույց շենքում իրենց բնակարանամուտն են տոնել Ֆուչիկի փողոցի թ.12, Շինարարների 15 վթարային շենքերի և Սարի թաղի 18-րդ փողոցի սողանքների հետևանքով վթարային դարձած 10 տների բնակիչները: Նորաբնակներն իրենց բնակարանների բանալիներն անձամբ Երևանի քաղաքապետից են ստացել: Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել... ավելին →

Համաքաղաքային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում ավելի քան 30 հազար ծառ ու 10 հազար թուփ է տնկվել15.04.2013

Համաքաղաքային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում ավելի քան 30 հազար ծառ ու 10 հազար թուփ է տնկվել

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է խիստ ուշադրություն դարձնել հաղորդուղիների անցկացումից հետո ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքների որակի ապահովմանն ու հայտնաբերված թերությունները վերացնել կապալառու կազմակերպության միջոցներով: <<Ձեզ համար, կանայք>> անվճար բուժօգնության առողջապահական ակցիայի մասով զեկուցվել է, որ շարունակվում է նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը և, քաղաքապետի... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը15.04.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը: Հուշարձանը տեղադրվել է Հալաբյան փողոցի 24 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև ԵԿՄ վարչության Աջափնյակի տարածքային բաժանմունքի անդամներ, զոհված ազատամարտիկների հարազատներ: Կատարվել է օրհնության կարգ: Հուշարձանի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է: ավելին →

Տիգրան Սարգսյանի և Արա Հարությունյանի գխավորությամբ քննարկվել են ԼՂՀ-ում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումները15.04.2013

Տիգրան Սարգսյանի և Արա Հարությունյանի գխավորությամբ քննարկվել են ԼՂՀ-ում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումները

 Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արցախում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և այդ ուղղությամբ փորձի փոխանակմանը: Այնուհետև քննարկվել են ԼՂՀ-ում կուտակային կենսաթոշակային և անձնավորված հաշվառման համակարգերի, կենսաթոշակային ֆոնդերի ներդրման, ինչպես նաև... ավելին →

«Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում15.04.2013

«Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում

Ապրիլի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԱԺ պատգամավորների, ԱԺ աշխատակազմի, պետական կառավարման տարբեր մարմինների, միջազգային եւ հայաստանյան մոտ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների, հայ եւ օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցան «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանական լսումներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության,... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն14.04.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն, ծանոթացել մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակներն ու դրանց ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի արտերկրից ներկրվել և ջերմատանն աճեցվում է շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլ, ևս 800 հազարը տեղում է աճեցվել: Շուտով ծաղկասածիլները կտեղափոխվեն և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կզարդարեն... ավելին →