Լուրեր

Տեղի է ունեցել Գուգարքի շրջանային Մարգահովիտ 1 ս/կ հաշվետու ընտրական ժողովը

20.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ, Լոռու տարածքային կազմակերպության, Գուգարքի շրջանային, Մարգահովիտ 1 ս/կ հաշվետու ընտրական ժողով, որին մասնակցել են սկզբնական կազմակերպության 27 անդամ: Նիստը վարում էր ս/կ նախագահ՝ Արփինե Մատինյանը:
Նիստին ներկա էր նաև ՀՀԿ, Գուգարքի շրջանային խորհրդի նախագահի տեղակալ Աշոտ Անտինյանը:
Ս/կ անդամ Գագիկ Խաչատրյանը առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը ընթացիկ ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն
4. Այլ հարցեր


Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ, Մարգահովիտ 1 ս/կ նախագահ՝ Արփինե Մատինյանը, ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:


Երկրորդ հարցի շրջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղակալների ընտրություն. շրջանային խորհրդի նախագահի տեղակալ Աշոտ Անտինյանը նախագահի պաշտոնում առաջարկեց Ա. Մատինյանին և տեղակալների պաշտոններում՝ Գագիկ Խաչատրյանին և Կարինե Վարդումյանին:
Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմ քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Արփինե Մատինյանը, իսկ տեղակալներ՝ Գագիկ Խաչատրյանը և Կարինե Վարդումյանը:
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Աշոտ Անտինյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:

Օրակարգի չորրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին