Լուրեր

Քննարկվել են հայ-չինական կապերի զարգացմանն առնչվող հարցեր10.04.2013

Քննարկվել են հայ-չինական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

 Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով փոխնախարար Գու Ճաոսիի գլխավորած պատվիրակությանը: «Հայաստանի համար մեծ նշանակություն ունեն Չինաստանի հետ հարաբերությունները: Մեր երկիրը շահագրգռված է հայ-չինական կապերի հետագա ամրապնդմամբ և խորացմամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Գու Ճաոսին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Չինաստանի վարչապետի ջերմ ողջույնները: «Մենք սրտանց ուրախ ենք Ձեր կողմից ձեռք բերված... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է Միրոսլավ Լայչակին10.04.2013

Տիգրան Սարգսյանն ընդունել է Միրոսլավ Լայչակին

 Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Սլովակիայի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ձեր այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մենք դրանում շահագրգռված ենք: Համոզված ենք, որ առկա է հայ-սլովակյան հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, առաջին հերթին տնտեսական ոլորտում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Միրոսլավ Լայչակը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական... ավելին →

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերազինման աշխատանքներին10.04.2013

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերազինման աշխատանքներին

 Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Տիգրան Սարգսյանը շրջել է թատրոնում՝ ծանոթացել կատարված տեխնիկական վերազինման աշխատանքներին: Տեխնիկական վերազինումն իրականացվել է ավստրիական Waagner-Biro Austria Stage Systems AG ընկերության կողմից` ՀՀ կառավարության աջակցությամբ: Մասնավորապես, ամբողջովին արդիականացվել է թատրոնի բեմական... ավելին →

Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր10.04.2013

Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր

 Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները: Վիկտոր Խրիստենկոն ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը: Այնուհետև Հայաստանի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ղազախստանի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահին10.04.2013

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ղազախստանի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահին

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ղազախստանի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Կաբիբուլլա Ջակուպովին: Հանդիպման ընթաքցում քննարկվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանը առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, տնտեսական գործակցության զարգացումը:   ավելին →

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում10.04.2013

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 10-ին ընդունեց Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատարություններով դեսպան Մարիա Պլիեգոյին եւ ՀՀ-ում Իսպանիայի պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանին: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւոր համարեց Իսպանիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: ԱԺ հանձնաժողովի նախագահը նշեց,... ավելին →