Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ թիվ 16 ՍԿ հաշվետու ժողովը

20.10.2016

Գյումրու թիվ 7 դպրոցում անցկացվեց ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ թիվ 16 ՍԿ հաշվետու ժողովը: Ժողովին ներկա էր ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ խորհրդի նախագահ Ս. Ավետիսյանը և խորհրդի նախագահի տեղակալ Թ. Գևորգյանը:

Թիվ 16 սկզբնական կազմակերպության ժողովին ներկա էին ս/կ 35 անդամներ:
Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Թագուհի Գրիգորյանը:

Օրակարգ
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում ՍԿ նախագահ Թ. Գրիգորյանը ներկայացրեց հաշվետվություն կատարված աշխատանքների մասին, որը գնահատվեց բավարար:


Երկրորդ հարցի շրջանակներում Ե. Մարգարյանը և Ա. Գրիգորյանը առաջարկեցին որպես սկզբնական կազմակերպության նախագահ առաջադրել Թորգոմ Գևորգյանի, իսկ որպես տեղակալներ՝ Թագուհի Գրիգորյանի և Արամ Ավետիսյանի թեկնածությունները:


Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Թորգոմ Գևորգյանին՝ որպես թիվ 16 ՍԿ նախագահ, իսկ Թագուհի Գրիգորյանին և Արամ Ավետիսյանին՝ որպես սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:


Երրորդ հարցի շրջանակներում Սուքիաս Ավետիսյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Թորգոմ Գևորգյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և հաստատեցին Թորգոմ Գևորգյանին՝ որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:


Չորրորդ հարցի շրջանակներում Ս. Ավետիսյանը և Թ. Գևորգյանը պատասխանեցին կուսակցականների հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին