Լուրեր

Տեղի է ունեցել Լոռու տարածքային կազմակերպության Գազի գրասենյակ ս/կ հաշվետու ընտրական ժողովը

20.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Լոռու տարածքային կազմակերպության, Ստեփանավանի շրջանային, Գազի գրասենյակ ս/կ հաշվետու ընտրական ժողով, որին մասնակցել են սկզբնական կազմակերպության 16 անդամ: Նիստը վարում էր ս/կ նախագահ՝ Ա. Գրիգորյանը:
Նիստին ներկա էր նաև ՀՀԿ, Ստեփանավանի շրջանային խորհրդի տեղակալ Ռ. Քոչարյանը:
Ս/կ անդամ Ա. Կատինյանը առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը ընթացիկ ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն
4. Այլ հարցեր


Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ, Գազի գրասենյակ ս/կ նախագահ՝ Ա. Գրիգորյանը, ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:


Երկրորդ հարցի շրջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղակալների ընտրություն. սկզբնական կազմակերպության անդամ՝ Ա. Կատինյանը, նախագահի պաշտոնում առաջարկեց Ա. Գրիգորյանին և տեղակալների պաշտոններում՝ Ա. Կիրակոսյանին և Վ. Առաքելյանին:
Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմ քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Ա. Գրիգորյանը, իսկ տեղակալներ՝ Ա. Կիրակոսյանը և Վ. Առաքելյանը:
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Արմեն Գրիգորյաին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:

Օրակարգի չորրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին