Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ27 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

20.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի19-ին տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա տ/կ թիվ 27ս/կ հաշվետու ժողովը:
Թիվ 27 սկզբնական կազմակերպության ժողովին ներկա էին ս/կ 141 անդամներից 80-ը:
ՍԿ ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Գեղամ Խաչատրյանը :Ժողովին ներկա էր Մալաթիա-Սեբաստիա տ/կ նախագահ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Օրակարգում եղել են հետևյալ հարցերը.

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:


Թիվ 27 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 27 սկզբնական կազմակերպության նախագահ Գեղամ Խաչատրյանը: Նա ներկայացրեց թիվ 27 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում Դավիթ Օհանյանը սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեց Գեղամ Խաչատրյանին : Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն Գեղամ Խաչատրյանն ընտրվեց թիվ 27 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Ջուլիետա Թադևոսյանն ու Սարգիս Սարգսյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 27 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Ջուլիետա Թադևոսյանն ու Սարգիս Սարգսյանը:Երրորդ հարցի շրջանակներում Դավիթ Օհանյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Գեղամ Խաչատրյանին:
Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Գեղամ Խաչատրյանի թեկնածությունը` որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Չորրորդ հարցի շրջանակներում Գեղամ Խաչատրյանը խոսեց թիվ 27 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:

 

← Վերադառնալ ցուցակին