Լուրեր

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության այցը Սանկտ-Պետերբուրգ13.04.2013

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության այցը Սանկտ-Պետերբուրգ

Ապրիլի 10-13-ը Սանկտ-Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Ռուբիկ Հակոբյանը եւ Հայկ Բաբուխանյանը: ԱԺ պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ-ի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհուրդների, ԱՊՀ ՄԽՎ-ի երկու եւ ՀԱՊԿ ԽՎ-ի երեք մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ «Եվրասիական տնտեսական հեռանկար» եւ «Խորհրդարանական... ավելին →

Գրքի շնորհանդես խորհրդարանում12.04.2013

Գրքի շնորհանդես խորհրդարանում

Ապրիլի 12-ին կրկին մշակութային տոն էր ԱԺ Կանաչ սրահում. բազմաթիվ պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակիցներ եւ լրագրողներ հավաքվել էին՝ մասնակցելու համար «Վեց հայ բանաստեղծներ» գրքի շնորհանդեսին, որը խորհրդարանում անցկացվում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ: Գիրքը, որը հայերեն եւ անգլերեն լեզուներով «Դեպի Եվրոպա եւ անդին» մատենաշարի շրջանակներում հրատարակել է բրիտանական Arc Publications հրատարակչությունը, ընդգրկում է ժամանակակից բանաստեղծներ Վիոլետ... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է գեղարվեստի կոմբինատ12.04.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է գեղարվեստի կոմբինատ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցով եղել է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող գեղարվեստի կոմբինատում: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է կոմբինատով, ծանոթացել արտադրության պայմաններին: Տարիների պարապուրդից հետո շուրջ մեկ տարի առաջ վերաբացված հանրապետության միակ գեղարվեստի կոմբինատում են ժամանակին ստեղծվել մայրաքաղաքի խորհրդանիշը դարձած մի շարք արձաններ ու քանդակներ, այդ թվում՝ Մայր Հայաստանի, Սասունցի Դավթի, Ալեքսանդր... ավելին →

Չեխիան պատրաստ է հետագայում ևս նպաստել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին12.04.2013

Չեխիան պատրաստ է հետագայում ևս նպաստել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին

 Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի առաջին փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին: «Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան հնարավորություն կտա նոր թափ հաղորդել մեր երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ միաժամանակ կարևորելով Երևանում կայացած հայ-չեխական բիզնես ֆորումը, որին մասնակցել են չեխական 13 ձեռնարկություններ: Զրուցակիցներն ընդգծել են գործարար նոր կապերի ձևավորման անհրաժեշտությունը, որը... ավելին →

Տիգրան Սարգսյանը և Մայա Փանջիկիձեն փաստել են, որ ՀՀ-ի և Վրաստանի միջև անլուծելի հարցեր չկան12.04.2013

Տիգրան Սարգսյանը և Մայա Փանջիկիձեն փաստել են, որ ՀՀ-ի և Վրաստանի միջև անլուծելի հարցեր չկան

 Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները և նշել, որ երկու երկրների միջև անլուծելի հարցեր չկան: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հայկական կողմի բարձրացրած խնդիրներին օպերատիվ արձագանքելու և լուծումներ գտնելու համար: Մայա Փանջիկիձեն Տիգրան Սարգսյանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Բիձինա... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին12.04.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի ղեկավարած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը` համոզմունք հայտնեց, որ Վրաստանի արտգործնախարարի այցը Հայաստան կնպաստի երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանը եւ ամրապնդմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` տիկին Փանջիկիձեն վստահություն հայտնեց, որ իր այցը Հայաստան... ավելին →