Լուրեր

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումները տեղի կունենան ապրիլի 20-ին19.04.2013

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումները տեղի կունենան ապրիլի 20-ին

 Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքաք հռչակելու տարվա ամփոփիչ միջոցառումների ծրագիրը, որը կմեկնարկի ապրիլի 20-ին, ժամը 18:00-ին`մայրաքաղաքի Խնկո Ապոր գրադարանին հարակից հատվածից, նկարիչ-քանդակագործ Նուռի (Արման Դավթյան) <<Ընթերցողը>> քանդակի բացման հանդիսավոր արարողությամբ: Եզրափակիչ միջոցառումները տեղի կունենան Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի ճեմասրահներում, դահլիճներում և... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացմանը19.04.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացմանը

 Երևանի քաղաքապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը մասնակցել է նույն բուհի գեղագիտության, գեղանկարչության, գունանկարի և գծանկարի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի ծննդյան 75-ամյակի առիթով կազմակերպված` հեղինակի գեղանկարչական աշխատանքների հոբելյանական ցուցահանդեսի բացմանը, որին ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը և ՀՀ կրթության և... ավելին →

Քննարկվել են արտահանման վարկավորման ապահովագրության ոլորտի զարգացման հեռանկարները19.04.2013

Քննարկվել են արտահանման վարկավորման ապահովագրության ոլորտի զարգացման հեռանկարները

 Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան «ԷԿՍԱՐ» ապահովագրական գործակալության գլխավոր տնօրեն Պյոտր Ֆրադկովին: Վերջինս ներկայացրել է իր գլխավորած գործակալության գործունեությունը՝ նշելով, որ այն զբաղվում է արտահանմանն ուղղված վարկավորման ապահովագրությամբ և ներդրումներով: «Հայաստանն արդեն սկսել է արտահանմանն ուղղված գործարքների ապահովագրությամբ զբաղվող ընկերության ստեղծման աշխատանքները: Ստացել ենք նաև Եվրոպական միության և չեխական կողմի... ավելին →

Երևանցի դպրոցականներն այցելել են իրենց դպրոցների անվանատուների արձաններին18.04.2013

Երևանցի դպրոցականներն այցելել են իրենց դպրոցների անվանատուների արձաններին

 Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտներն այսօր այցելել են իրենց դպրոցների անվանատու գործիչների հուշարձաններին։ Հուշարձանների պահպանության օրվա առթիվ դպրոցականները մեկական դասաժամ տրամադրել են՝ մաքրելու հուշարձանների տարածքները, ապա ծաղիկներ են դրել անվանի գործիչների արձաններին։ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ պաշտպանության և մշակույթի նախարարությունների համատեղ կազմակերպած համաքաղաքային միջոցառմանը մասնակցել են մայրաքաղաքի բոլոր հիմնական դպրոցների, այդ թվում նաև դեռևս... ավելին →

Կմեծացվի նախարարների պատասխանատվությունը18.04.2013

Կմեծացվի նախարարների պատասխանատվությունը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։ Ի կատարումն ՀՀ Նախագահի 2013 թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագրի կառավարությունը զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել է հանրապետական զորակոչային հանձնաժողով, զորակոչի անցկացման աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը։ Հիմք... ավելին →

ԱԺ փոխնախագահն ընդունեց Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը18.04.2013

ԱԺ փոխնախագահն ընդունեց Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 18-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերին, հանձնաժողովի փոխնախագահներ Յարոսլավ Լոբկովիչին, Ֆրանտիշեկ Նովոսադին եւ հանձնաժողովի անդամ Սոնյա Մարկովային: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերություններին եւ Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Էդուարդ... ավելին →