Լուրեր

Տիգրան Սարգսյանի և Արա Հարությունյանի գխավորությամբ քննարկվել են ԼՂՀ-ում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումները15.04.2013

Տիգրան Սարգսյանի և Արա Հարությունյանի գխավորությամբ քննարկվել են ԼՂՀ-ում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումները

 Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արցախում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և այդ ուղղությամբ փորձի փոխանակմանը: Այնուհետև քննարկվել են ԼՂՀ-ում կուտակային կենսաթոշակային և անձնավորված հաշվառման համակարգերի, կենսաթոշակային ֆոնդերի ներդրման, ինչպես նաև... ավելին →

«Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում15.04.2013

«Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում

Ապրիլի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԱԺ պատգամավորների, ԱԺ աշխատակազմի, պետական կառավարման տարբեր մարմինների, միջազգային եւ հայաստանյան մոտ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների, հայ եւ օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցան «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանական լսումներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության,... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն14.04.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն, ծանոթացել մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակներն ու դրանց ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի արտերկրից ներկրվել և ջերմատանն աճեցվում է շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլ, ևս 800 հազարը տեղում է աճեցվել: Շուտով ծաղկասածիլները կտեղափոխվեն և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կզարդարեն... ավելին →

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության այցը Սանկտ-Պետերբուրգ13.04.2013

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության այցը Սանկտ-Պետերբուրգ

Ապրիլի 10-13-ը Սանկտ-Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Ռուբիկ Հակոբյանը եւ Հայկ Բաբուխանյանը: ԱԺ պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ-ի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհուրդների, ԱՊՀ ՄԽՎ-ի երկու եւ ՀԱՊԿ ԽՎ-ի երեք մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ «Եվրասիական տնտեսական հեռանկար» եւ «Խորհրդարանական... ավելին →

Գրքի շնորհանդես խորհրդարանում12.04.2013

Գրքի շնորհանդես խորհրդարանում

Ապրիլի 12-ին կրկին մշակութային տոն էր ԱԺ Կանաչ սրահում. բազմաթիվ պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակիցներ եւ լրագրողներ հավաքվել էին՝ մասնակցելու համար «Վեց հայ բանաստեղծներ» գրքի շնորհանդեսին, որը խորհրդարանում անցկացվում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ: Գիրքը, որը հայերեն եւ անգլերեն լեզուներով «Դեպի Եվրոպա եւ անդին» մատենաշարի շրջանակներում հրատարակել է բրիտանական Arc Publications հրատարակչությունը, ընդգրկում է ժամանակակից բանաստեղծներ Վիոլետ... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է գեղարվեստի կոմբինատ12.04.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է գեղարվեստի կոմբինատ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցով եղել է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող գեղարվեստի կոմբինատում: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է կոմբինատով, ծանոթացել արտադրության պայմաններին: Տարիների պարապուրդից հետո շուրջ մեկ տարի առաջ վերաբացված հանրապետության միակ գեղարվեստի կոմբինատում են ժամանակին ստեղծվել մայրաքաղաքի խորհրդանիշը դարձած մի շարք արձաններ ու քանդակներ, այդ թվում՝ Մայր Հայաստանի, Սասունցի Դավթի, Ալեքսանդր... ավելին →