Լուրեր
ՀՀ վարչապետը հանդիպեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ
Այսօր` սեպտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի տարածքային և մարզային կառույցների ղեկավարների հետ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոփոխված կազմով սա առաջին հանդիպումն էր կառավարության ղեկավարի հետ: ՀՀ վարչապետը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ՀՀԿ ԵԿ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվում են բազմաբնույթ հարցեր: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ... ավելին →
« Կանայք և զարգացումը» համաժողով Չինաստանում
Սեպտեմբերի 14-20-ը Չինաստանում անցկացվեց տարածաշրջանային սեմինար` «Կանայք և զարգացումը» թեմայով, որին հրավիրված էր և ՀՀԿ կանանց խորհրդի պատվիրակությունը: Սեմինարին մասնակցել են 10 երկրների ՝ օրենսդիր, գործադիր և հասարակական սեկտորների ներկայացուցիչներ: Պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը սեմինարում ելույթ ունեցավ ողջույնի խոսքով և թեմատիկ զեկույցով` Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կազմավորման և այդ գործում կանանց դերի մասին... ավելին →
Սեպտեմբերի 23-ին Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպեց «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադռեզա Դամավանդիին եւ նրան ուղեկցող անձանց: Գործադիր տնօրենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մանրամասներ ներկայացրեց հասարակական կազմակերպության գործունեության, նպատակների եւ ծրագրերի վերաբերյալ: Նշվեց, որ կազմակերպությունը հիմնադրվել է յոթ տարի առաջ, նրա հիմնական նպատակն է... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահը և վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել են Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեցին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը՝ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում, նշեց, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական օրակարգում էլ Հայաստանն իր ուրույն տեղն ունի՝... ավելին →
Շահագործման է հանձնվել Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած ճանապարհահատվածը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթևեկը բեռնաթափելու նպատակով վարչական շրջաններում շարունակվում են շրջանցիկ ճանապարհահատվածները վերակառուցելու և նորերը բացելու աշխատանքները: Մասնավորապես, նշվել է, որ ընթացքում է Սարալանջի փողոցը Տիգրան Մեծի պողոտային կապող նոր ճանապարհի շինարարությունը և երկաթգծի նախկին կամուրջը հետիոտնային վերգետնյա անցումի վերակառուցելու գործընթացը:... ավելին →
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախի եւ խմբի անդամների հետ: Բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության եւ ներդրումային ծրագրերի համար` նկատելով, որ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբն ամենամեծն է ՀՀ ԱԺ-ում: Ֆիլիպ Կալտենբախը շնորհակալություն հայտնեց... ավելին →