Լուրեր

Հանդիպում Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության հետ29.04.2013

Հանդիպում Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության հետ

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան տեղեկացրեց, որ իրենց այցի նպատակն է հանդիպել հայ խորհրդարանականների հետ, հաստատել համագործակցություն քաղաքական կուսակցությունների հետ եւ ծանոթանալ Հայաստանի քաղաքական խնդիրներին: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի... ավելին →

Խորհրդարանն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները29.04.2013

Խորհրդարանն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները

Ապրիլի 29-ին խորհրդարանն սկսեց հերթական չորսօրյա նիստերի աշխատանքները: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ խորհրդարանի անունից ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում նիստին ներկա Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողներին ու դասախոսներին: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորների հաստատմանը ներկայացրեց գարնանային նստաշրջանի օրակարգում առաջարկվող լրացումները, նաեւ՝ քառօրյա նիստերի օրակարգն ու մի քանի օրինագծերի... ավելին →

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները եւ խոչընդոտները » խորագրով ուսանողական գիտաժողովին27.04.2013

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները եւ խոչընդոտները » խորագրով ուսանողական գիտաժողովին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 27-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում մասնակցեց «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերները եւ խոչընդոտները» խորագրով ուսանողական գիտաժողովին, որը կազմակերպել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Ողջունելով ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմին՝ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուրախությամբ նշեց, որ ամենամյա գիտաժողովների անցկացումը կարեւոր է... ավելին →

Կայացել է ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը26.04.2013

Կայացել է ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցով ներկայացվել են ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման գագաթնաժողովի և «Post-Rio» համաշխարհային գործընթացին Հայաստանի մասնակցության արդյունքները: Անդրադարձ է կատարվել գագաթնաժողովի ընթացքում ներկայացված բնապահպանական ոլորտին առնչվող միջազգային փորձին, խնդիրներին և ձեռքբերումներին: Առաջարկվել է... ավելին →

Քննարկվել է ''Տեսչական ծառայության մասին'' ՀՀ օրենքի նախագիծը26.04.2013

Քննարկվել է ''Տեսչական ծառայության մասին'' ՀՀ օրենքի նախագիծը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի իններորդ նիստը: Համաձայն հաստատված օրակարգի` ներկայացվել և հավանության են արժանացել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թվով 6, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության թվով 19, ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության թվով 12 և ՀՀ տարածքային կառավարման... ավելին →

Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ բերքի մթերման հարցում խնդիրները կարգավորելու համար26.04.2013

Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ բերքի մթերման հարցում խնդիրները կարգավորելու համար

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել բերքի մթերման ու արտադրանքի իրացման կազմակերպման շուրջ խորհրդակցություն: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը ներկայացրել է վարչապետ Սարգսյանի հանձնարարականով գյուղատնտեսության ոլորտի համապատասխան մասնագետների հետ ավելի վաղ անցկացված քննարկման արդյունքները: Այդ համատեքստում, քննարկվել են գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկա վիճակին և մթերման հզորություններին առնչվող հարցեր:... ավելին →