Լուրեր

ԱԺ փոխնախագահն ընդունեց Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը18.04.2013

ԱԺ փոխնախագահն ընդունեց Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 18-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերին, հանձնաժողովի փոխնախագահներ Յարոսլավ Լոբկովիչին, Ֆրանտիշեկ Նովոսադին եւ հանձնաժողովի անդամ Սոնյա Մարկովային: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական հարաբերություններին եւ Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Էդուարդ... ավելին →

Ռազմահայրենասիրական և սպորտային ոլորտը ներկայացնող ՀԿ-ը սատարելու է Տարոն Մարգարյանին18.04.2013

Ռազմահայրենասիրական և սպորտային ոլորտը ներկայացնող ՀԿ-ը սատարելու է Տարոն Մարգարյանին

 Ռազմահայրենասիրական և սպորտային ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունները ս.թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու են Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Այս մասին հայտարարել են ապրիլի 18-ին կայացած Հայաստանի Հանրապետական Կուսակցության կենտրոնական ընտրական շտաբի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպման... ավելին →

Հայաստանի ազգային փոքրամասնությունների ՀԿ-ը սատարելու է Տարոն Մարգարյանին17.04.2013

Հայաստանի ազգային փոքրամասնությունների ՀԿ-ը սատարելու է Տարոն Մարգարյանին

Ապրիլի 17-ին կայացել է Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող հասարակական կազմակերպությունների ղեկավարների և անդամների հանդիպումը մայիսի 5 -ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցության կենտրոնական ընտրական շտաբի ներկայացուցիչներ Արտակ Դավթյանի, Մկրտիչ Մինասյանի և Արտակ Զաքարյանի հետ: Հանդիպման սկզբում Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող հասարակական կազմակերպությունների անդամները նախ նշել են, որ հաշվի առնելով քաղաքապետ Տարոն... ավելին →

Տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ17.04.2013

Տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ

Երևանի ավագանու ապրիլի 17-ին գումարված արտահերթ նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը Երևանի ավագանու բոլոր անդամների անունից շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այնուհետև միաձայն կողմ քվեարկությամբ ավագանին հավանություն է տվել Երևանի համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին, ինչպես նաև հողամասերի փոխանակության մասին որոշումների նախագծերին: Ավագանին հավանություն է տվել նաև Հայաստանի... ավելին →

Տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը17.04.2013

Տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նաև քննարկել է 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում բարձրացված 14 հարցերից լուծում են ստացել 12-ը: Մասնավորապես, նվազեցվել է էլեկտրոնային ստորագրության սակագինը՝ փոքր բիզնեսի համար 13 հազար դրամից այն հասցվել է 3500-ի, հսկիչ դրամարկղային... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԹՈՐԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴԻՆ17.04.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԹՈՐԲՅՈՐՆ ՅԱԳԼԱՆԴԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը նշել է, թե ուրախ է Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու պարոն Յագլանդին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար: ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է... ավելին →