Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի սաներին30.04.2013

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի սաներին

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 30-ին հանդիպեց Երեւանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Հովիկ Աբրահամյանը ողջունեց «Բաց դաս» ծրագրի շնորհիվ 2008 թ.-ից ի վեր պարբերական դարձած՝ աշակերտների եւ ուսանողների այցը խորհրդարան: Այն մի կողմից պատանիներին եւ երիտասարդներին է հնարավորություն ընձեռում ծանոթանալ երկրի օրենսդիր մարմնի աշխատանքին ու պատգամավորներին, մյուս կողմից խորհրդարանի ղեկավարությունն է լսում երիտասարդներին հուզող... ավելին →

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը30.04.2013

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

Ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Քվեարկությունների ավարտից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի անունից ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում նիստին ներկա Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի աշակերտներին եւ մանկավարժներին: Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց կառավարության հեղինակած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու... ավելին →

ԱՄՀ-ը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ իրականացվող ծրագրի արդյունքները30.04.2013

ԱՄՀ-ը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ իրականացվող ծրագրի արդյունքները

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային: Հիմնադրամի ներկայացուցիչները նախ շնորհավորել են Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Անդրադառնալով 2010 թ. հունիսից մեկնարկած և այս տարվա սեպտեմբերին ավարտվող ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող... ավելին →

Լի Կեցյանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ30.04.2013

Լի Կեցյանը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

 Շնորհավորելով իր հայաստանցի գործընկերոջը` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանն իր ուղերձում ասում է. «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 21 տարիների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները նորանոր արդյունքների են հանգեցրել: Մեր... ավելին →

ՌԴ վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ30.04.2013

ՌԴ վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

 ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ Տիգրան Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների՝ իր գործընկերներից: Մասնավորապես ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Տիգրան Սուրենի, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Տրամադրված եմ Ձեզ հետ շարունակել ակտիվ աշխատանքը ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի զարգացման շուրջ: Համոզված եմ, որ... ավելին →

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահի հետ29.04.2013

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսի հետ: Շնորհավորելով մասնագիտական տոնի՝ պարի միջազգային օրվա կապակցությամբ, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Ալկիս Ռաֆտիսին մասնագիտական տոնը Երևանում նշելու համար և հույս է հայտնել, որ մինչ օրս հայաստանյան պարախմբերի միջազգային ելույթներով Հայաստանի մասին ունեցած լավ տպավորությունները էլ ավելի կամբողջանան երևանյան այցով:   <<Երևանը բազմաթիվ պետական ու... ավելին →