Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում02.04.2013

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում

 Երևանի զարգացման 2013թ.-ի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվող բարեկարգման, կանաչապատման ու բակային տարածքների կահավորման, նոր այգիների և պուրակների ձևավորման աշխատանքների ընթացքին քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Շենգավիթ վարչական շրջանում: Գարեգին Նժդեհի, Չեխովի, Թադևոսյան փողոցներին, ինչպես նաև Արշակունյաց պողոտային հարակից բակային տարածքներում արդեն իսկ մեկնարկել և լայն թափով ընթանում էին բարեկարգման նախապատրաստական աշխատանքները: Ծրագրի շրջանակում... ավելին →

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում02.04.2013

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ... ավելին →

Խորհրդարանական լսումներ՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ02.04.2013

Խորհրդարանական լսումներ՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ լսումներ: Լսումներին հրավիրված էին մասնակցելու պատգամավորներ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը,... ավելին →

Հանդիպում Ազգային ժողովում02.04.2013

Հանդիպում Ազգային ժողովում

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ Հեսսենի երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Կարեւորվեց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, կոնկրետ ծրագրերի իրականացումը բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Հյուրերը նշեցին, որ ապրիլի 3-ին մեկնելու... ավելին →

Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում01.04.2013

Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

 Երևանի քաղաքապետարանի 2013թ-ի ծրագրերով շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջանում: Մինչ շինհրապարակներ այցելելը, քաղաքապետը նախ ծանոթացել է թիվ 192 հանրակրթական դպրոցին կից հիմնվող շախմատի նոր դպրոցի պայմաններին: Պատասխանատուները զեկուցել են, որ վերանորոգման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին և շուտով այն ամբողջությամբ կկահավորվի համապատասխան գույքով ու պաշտոնապես կբացի դռները:... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սուրբ Զատիկը նշել է երևանցիների հետ31.03.2013

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սուրբ Զատիկը նշել է երևանցիների հետ

 Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածք, ներկա գտնվել կազմակերպված միջոցառմանը: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ մոմ է վառել եկեղեցում, որից հետո եկեղեցու բակում հավաքված երևանցիների հետ միասին շրջել է տոնի կապակցությամբ բացված ծիսական փոքրիկ սեղանների շուրջ և շնորհավորել ներկաների Սուրբ Զատիկը: Այնուհետ Տարոն Մարգարյանն... ավելին →