Լուրեր

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է սննդի արդյունաբերության ոլորտում գործող ընկերության ներդրումային ծրագրերին23.04.2013

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է սննդի արդյունաբերության ոլորտում գործող ընկերության ներդրումային ծրագրերին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ալյուրի, հրուշակեղենի, գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ընկերության տարբեր արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերին: Տեղեկացվել է, որ մինչև 2012 թվականն ընկերությունն ալյուրի և հրուշակեղենի արտադրության ոլորտում ներդրել է 12 մլն դոլար, իսկ գինու, կոնյակի և մրգային օղիների արտադրություններում՝ 15 մլն դոլար: Նախատեսվում է ևս... ավելին →

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը22.04.2013

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ կանանց անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում շարունակվում է նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը. ավելի քան 1900 մարդ հետազոտվել է սրտի հետ կապված խնդիրներով, 198 կին ենթարկվել է աչքի և 68 կին՝ գինեկոլոգիական վիրահատության: Հանձնարարվել է հարակից տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների ընթացքին զուգահեռ՝ ուշադրություն դարձնել նաև շենքերի և շինությունների արտաքին տեսքի... ավելին →

Մեր լեզուն մեզ միավորելու և դարձնելու է մեկ միասնական բռունցք. Տիգրան Սարգսյանի խոսքը՝ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովին22.04.2013

Մեր լեզուն մեզ միավորելու և դարձնելու է մեկ միասնական բռունցք. Տիգրան Սարգսյանի խոսքը՝ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի բացմանը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք համահայկական բոլոր միջոցառումները և դա է պատճառը, որ հինգ տարի առաջ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ առաջին անգամ ձևավորվեց սփյուռքի նախարարություն, որի նպատակն է համախմբել ողջ հայությանը,... ավելին →

Մայրաքաղաքում բացվել է Ընթերցողի արձանը20.04.2013

Մայրաքաղաքում բացվել է Ընթերցողի արձանը

 Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփոիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նկարիչ-քանդակագործ Նուռի՝ Արման Դավթյանի հեղինակած Ընթերցողի արձանի բացմանը:Բրոնզաձույլ քանդակը տեղադրվել է խորհրդանշական վայրում՝ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարևանությամբ: Ավելի քան 2 մետր բարձրություն ունեցող կոմպոզիցիան կազմված է գրքերից և լուսամփոփից: Ցանկության դեպքում ընթերցասերները կարող են ազատ նստել քանդակի վրա և ընթերցանությամբ զբաղվելու:... ավելին →

ՀԱՄՀ խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումները և հիմնադրամի առաջիկա ծրագրերը20.04.2013

ՀԱՄՀ խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումները և հիմնադրամի առաջիկա ծրագրերը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի և նախորդ նիստի արձանագրության քննարկումից և հաստատումից հետո վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում և 2012 թվականին արձանագրված տնտեսական արդյունքները: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2013 թ. առաջին երեք ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշները բավականին բարձր են, մասնավորապես,... ավելին →

Սոցիալական ոլորտը ներկայացնող ՀԿ-ը մայիսի 5-ին սատարելու է Տարոն Մարգարյանին19.04.2013

Սոցիալական ոլորտը ներկայացնող ՀԿ-ը մայիսի 5-ին սատարելու է Տարոն Մարգարյանին

 Երևանում գործող սոցիալական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպություններն այսօր հանդիպեցին Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական ընտրական շտաբի ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանի, Մկրտիչ Մինասյանի և այլ անդամների հետ: Սոցիալական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպություններն իրենց շնորհակալությունը հայտնեցին Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտապես իրենց աջակցելու և սոցիալական ոլորտը ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչպես նաև հայտարարեցին, որ... ավելին →