Լուրեր

Տեղի է ունեցել Կապանի շ/կ Գեղիի գյուղական սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

14.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Կապանի շ/կ Գեղիի գյուղական սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Ժողովին մասնակցում էին 20 սկզբնական անդամ:
Առաջարկվեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը՝


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:


Գեղիի գյուղական սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ Գեղիի գյուղական կազմակերպության նախագահ Արեգա Աբկարյանը: Նա ներկայացրեց Գեղիի գյուղական սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեցին Խորեն Տեր-Ստեփանյանին: Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում միաձայն Խորեն Տեր-Ստեփանյանը ընտրվեց Գեղիի գյուղական սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Անուշ Մկրտչյանը և Սոնա Հովհաննիսյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն Գեղիի գյուղական սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Անուշ Մկրտչյանը և Սոնա Հովհաննիսյանը:
Երրորդ հարցի շրջանակներում Արեգա Աբկարյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Խորեն Տեր-Ստեփանյանի թեկնածությունը:
Սկզբնական ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին Խորեն Տեր-Ստեփանյանի թեկնածությունը որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Չորրորդ հարցի շրջանակներում խոսեց Խորեն Տեր-Ստեփանյանը Գեղիի գյուղական սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:

 

← Վերադառնալ ցուցակին