Լուրեր

Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը10.04.2013

Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

Ապրիլի 10-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները վերսկսեցին քննարկել «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը, որի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու տեսակետները հայտնեցին պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Մանուկյանը եւ Արծվիկ Մինասյանը: «Ժառանգություն» խմբակցության... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամներին10.04.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամներին

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամներ, արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբհրային եւ բազմամշակութային հարցերով խորհրդարանական քարտուղար Չենգսեն Լեունգին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը ուրախությամբ նշեց, որ հայ-կանադական հարաբերությունները կայուն զարգանում են եւ երկու երկրներն ունեն բարեկամության եւ համագործակցության բարի ավանդույթներ: Հովիկ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սլովակիայի փոխվարչապետին10.04.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սլովակիայի փոխվարչապետին

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար ` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ Հայաստան-Սլովակիա կապերը ակտիվ զարգանում են եւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ փոխադարձ շփումները: ԱԺ նախագահը նշեց, որ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ09.04.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 9-ին հանդիպեց Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուին: Ազգային ժողովի նախագահը ողջունեց բարձրաստիճան հյուրին եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Նա հույս հայտնեց, որ այս մակարդակի այցերը կնպաստեն Հայաստանի եւ Արգենտինայի հարաբերությունների էլ ավելի սերտացմանն ու փոխգործակցության ակտիվացմանը: Նա բարձր գնահատեց հայ-արգենտինական քաղաքական հարաբերությունների... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերգեյ Կիրիենկոյին09.04.2013

Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերգեյ Կիրիենկոյին

 Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին: Զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերին և առաջիկա ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը: ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեային09.04.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեային

Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունլով հյուրերի այցն Ազգային ժողով՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Հայաստան այցելելու եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը, նշելով, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը դինամիկ զարգացում ունի՝ համոզմունք հայտնեց, որ ներկա... ավելին →