Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահին09.04.2013

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահին

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ալենա Գայդուշկովային, ով Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով: Ողջունելով տիկին Գայդուշկովային`պարոն Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը վերընթաց է ապրում եւ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի գործակցությունը զարգացնելու հարցում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մանկական վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը08.04.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մանկական վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 9 մանկական համաբուժարանի վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը: Ծառայությունը ներդրվել է աուտիզմով, մտավոր, հոգեկան, ֆիզիկական, լսողական և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հիվանդության վաղ հայտնաբերման և միջամտության, ինչպես նաև առաջնային բուժսպասարկման օղակում որակյալ վերականգնողական ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ նման ծառայություն... ավելին →

Անվճար բուժօգնությունից կօգտվեն հերթագրված բոլոր կանայք08.04.2013

Անվճար բուժօգնությունից կօգտվեն հերթագրված բոլոր կանայք

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ն անցկացված <<Ձեզ համար, կանայք>> առողջապահական ակցիայի շրջանակում բուժհաստատություններ են դիմել շուրջ 4800 կանայք։ Ակցիայի անցկացման 30 օրերի ընթացքում անվճար բուժծառայություն ստացած, այդ թվում նաև վիրահատված կանանցից բացի, դեռևս կան նաև հերթագրվածներ։ Հանձնարարվել է ակցիան ամբողջությամբ ավարտել հերթագրված բոլոր կանանց նախատեսված բուժծառայությունները... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանին08.04.2013

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանին: «Մենք պետք է օգտագործենք մեր բարեկամական կապերը, որպեսզի երկու երկրների միջև խորացնենք և ընդլայնենք համագործակցությունը՝ առաջին հերթին տնտեսական ոլորտում: Ռումինիայի մեծ հեղինակություն ունեցող հայ համայնքը կարող է հանդիսանալ այն պլատֆորմը, որը կարող է խթանել հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը: Տիգրան Սարգսյանը վերահաստատել... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Կառավարության եւ Լորդերի պալատի միջեւ կապերի գծով նախարարին08.04.2013

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Կառավարության եւ Լորդերի պալատի միջեւ կապերի գծով նախարարին

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավորության Լորդերի պալատի անդամ, Կառավարության եւ Լորդերի պալատի միջեւ կապերի գծով նախարար լորդ Սոլտերի Ուոլիսին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու ԱԺ հատուկ նիստին: Ողջունելով լորդ Ուոլիսին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցությունը զգալի վերընթաց է ապրել: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Միացյալ... ավելին →

Մեկնարկեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը 08.04.2013

Մեկնարկեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը

Ապրիլի 8-ին մեկնարկեցին ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի անդամներին տեղեկացրեց, որ ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողության համար ԱԺ հատուկ նիստը հրավիրվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ԱԺ նախագահը պատգամավորների հաստատմանը ներկայացրեց նախ գարնանային նստաշրջանի օրակարգի՝ լրացումներին ու հետաձգումներին վերաբերող առաջարկները, ապա նաեւ քառօրյայի օրակարգը: Օրակարգը... ավելին →