Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 15 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

18.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի17-ին տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա տ/կ թիվ 15ս/կ հաշվետու ժողովը:
Թիվ 15 սկզբնական կազմակերպության ժողովին ներկա էին ս/կ 70 անդամներից 47-ը:
ՍԿ ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Օֆելյա Աղաբեկյանը :Ժողովին ներկա էր Մալաթիա-Սեբաստիա տ/կ նախագահ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Օրակարգում եղել են հետևյալ հարցերը.

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:


Թիվ 15 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում զեկույցով հանդես եկավ թիվ 15 սկզբնական կազմակերպության նախագահ Օֆելյա Աղաբեկյանը: Նա ներկայացրեց թիվ 15 սկզբնական կազմակերպության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Ներկայացված հաշվետվությունը սկզբնական կազմակերպության անդամների կողմից համարվեց բավարար:
Երկրորդ հարցի շրջանակներում Դավիթ Օհանյանը սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեց Օֆելյա Աղաբեկյանին : Կատարվեց քվեարկություն, որի արդյունքում Օֆելյա Աղաբեկյանը միաձայն ընտրվեց թիվ 15 սկզբնական կազմակերպության նախագահ: Սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալների թեկնածուներ առաջադրվեցին Լալա Խուդավերդյանը և Ժաննա Ալեքսանյանը: Կատարվեց քվեարկություն և միաձայն թիվ 15 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ ընտրվեցին Լալա Խուդավերդյանը և Ժաննա Ալեքսանյանը:Երրորդ հարցի շրջանակներում Դավիթ Օհանյանը առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածուներ առաջադրել Օֆելյա Աղաբեկյանին:
Սկզբնական ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Օֆելյա Աղաբեկյանի թեկնածությունը` որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակներ:
Չորրորդ հարցի շրջանակներում Օֆելյա Աղաբեկյանը խոսեց թիվ 15 սկզբնական կազմակերպության հետագա ծրագրերի և կազմակերպչական հարցերի մասին:
 

← Վերադառնալ ցուցակին