Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 15 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

18.10.2016


2016թ. հոկտեմբերի18-ին տեղի ունեցավ ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության թիվ 15 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը կատարած աշխատանքների մասին, սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրության և ՀՀԿ 16-րդ համագումարի պավիրակի ընտրության օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր:


Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ Գ. Ժամհարյանը:


Հաշվետու զեկույցով հանդես եկավ թիվ 1 սկզբնական կազմակերպության նախագահ Լեյլի Կոխլիկյանը, ով ներկայացրեց գործունեությունը, կատարված աշխատանքները և իրականացված միջոցառումները:


Թիվ 15 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները կատարված աշխատանքները միաձայն քվեարկությամբ գնահատեցին բավարար:
Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ հաստատեցին և վերընտրեցին Կարեն Հովհաննիսյանին, որպես թիվ 1 սկզբնական կազմակերպության նախագահ, իսկ Խաչատուր Ավետիսյանին և Տիգրան Սանթրոսյանին, որպես թիվ 1 սկզբնական կազմակերպության նախագահի տեղակալներ:

Ժողովի մասնակիցները միաձայն քվեարկությամբ նաև ընտրեցին և հաստատեցին
Արմեն Սանթրոսյանին, որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
 

← Վերադառնալ ցուցակին