Լուրեր

Մի շարք ապրանքների արտահանումը Հայաստանից Չինաստան էապես կավելացվի14.02.2014

Մի շարք ապրանքների արտահանումը Հայաստանից Չինաստան էապես կավելացվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին` Ճոու Լիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչը մեր երկրի առաջնայնություններից է: Ուրախ ենք, որ մեր երկու երկրների միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ»: Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսական կապերի զարգացումը... ավելին →

Գարնանը Երևանում տեղի կունենա կայուն հանքարդյունաբերության հարցերին նվիրված համաժողով14.02.2014

Գարնանը Երևանում տեղի կունենա կայուն հանքարդյունաբերության հարցերին նվիրված համաժողով

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափիին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին: Հանդիպման նպատակն էր՝ քննարկել այս երկրների և ՀԲ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ 2014 թ. գարնանը Երևանում անցկացվելիք կայուն հանքարդյունաբերությանը նվիրված համաժողովին վերաբերող հարցեր: ՀԲ երևանյան գրասենյակի... ավելին →

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է կառավարել. Էդուարդ Շարմազանով 14.02.2014

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է կառավարել. Էդուարդ Շարմազանով

 Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի քիչ առաջ ավարտված նիստում չի քննարկվել ՀՀ վարչապետին ու կառավարությանն ԱԺ չորս ընդդիմադիր կուսակցությունների անվստահութուն հայտնելու նախաձեռնությունը: ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Արմենպրես »-ի հարցին ի պատասխան ասաց, որ անկախ չորս իշխանական ուժերի օրակարգից, ՀՀԿ-ն էլ ունի իր օրակարգը, և այնտեղ կառավարությանը անվստահություն հայտնելու հարց չկա և չի լինի: Շարմազանովի խոսքով՝ կառավարության... ավելին →

Վարչապետին զեկուցվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը13.02.2014

Վարչապետին զեկուցվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է աշխատանքային խմբերի ղեկավարներին՝ խստորեն պահպանել աշխատանքների... ավելին →

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Տավուշի մարզում էր13.02.2014

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամների, Տավուշի մարզպետի եւ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության առաջին կանգառը Տավուշի մարզի զորամասերից մեկն էր: ԱԺ նախագահին զինվորները դիմավորեցին առանձնահատուկ ոգեւորությամբ՝ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: Դիմելով հրամանատարական եւ սպայական անձնակազմին ու զինվորներին՝ ԱԺ նախագահ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի դեսպանին13.02.2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի դեսպանին

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Կուրբաննազար Նազարովին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացումը` նշելով, որ պատրաստ է օժանդակել այդ կապերի ակտիվացմանը եւ պատգամավորական... ավելին →