Լուրեր

ԱԺ նախագահն ընդունեց ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին25.04.2013

ԱԺ նախագահն ընդունեց ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին, խմբի անդամներ Էվալդ Շտադլերին, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Վալերի Բուայեին, Գի Տեսսիեին եւ Լյովենի համալսարանի պատվավոր ռեկտոր, հայտնի հայագետ Բերնար Կուլիին : ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց եվրոպացի հյուրերին այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդում հարգելու... ավելին →

Խորհրդարանական լսումներ՝ «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով25.04.2013

Խորհրդարանական լսումներ՝ «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 25-ին տեղի ունեցան «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին25.04.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 25-ին հանդիպում ունեցավ «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ, որին ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով սփյուռքահայ երիտասարդների ու աղջիկների այցն Ազգային ժողով՝ խորհրդարանի ղեկավարը նշեց, որ համաժողովին մասնակցությունն արդեն իսկ վկայում է նրանց ազգային մտածողության ու հոգեբանության, ազգանպաստ ձեռնարկների ու ազգային ինքնության բարձր գիտակցման մասին: «Հայերենն իմ... ավելին →

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվել է ինտերակտիվ շախմատային տախտակ25.04.2013

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվել է ինտերակտիվ շախմատային տախտակ

 Կենտրոն վարչական շրջանում կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, ծանոթացել այնտեղ ընթացող բարեկարգման և արտաքին ձևավորման աշխատանքներին: Տարոն Մարգարյանը ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ մասնակցել է նաև <<Մոսկվա>> կինոթատրոնի հարևանությամբ տեղադրված ինտերակտիվ շախմատի տախտակի բացմանը: Ընդգծելով մայրաքաղաքում այսպիսի նորամուծությունների կարևորությունը` Տարոն Մարգարյանը շեշտել... ավելին →

Վարչապետն ընդունել է Եվրոպական Խորհրդի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին25.04.2013

Վարչապետն ընդունել է Եվրոպական Խորհրդի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ: Կառավարության ղեկավարը ողջունել է պատգամավորների այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր: Պատասխանելով... ավելին →

Երևանի քաղաքապետարանի կողմից աջակցություն` ցեղասպանությունը վերապրած 15 երևանաբնականերին24.04.2013

Երևանի քաղաքապետարանի կողմից աջակցություն` ցեղասպանությունը վերապրած 15 երևանաբնականերին

 Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն այցելություններ է կազմակերպել ցեղասպանությունը վերապրած բոլոր երևանաբնակներին: <<Այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 15 քաղաքացի է ապրում: Քաղաքապետի կողմից նրանց նկատմամբ ուշադրությունը մշտական բնույթ է կրում: Ապրիլի 24-ին ընդառաջ, վարչության կողմից ցեղասպանությունը վերապրածներին այցելություններն ու օժանդակությունը ավանդական է դարձել: Տարվա... ավելին →