Լուրեր

Նոր Նորքում բացվել է վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Պետրոսյանի հուշարձանը23.04.2013

Նոր Նորքում բացվել է վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Պետրոսյանի հուշարձանը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը: Հաշվի առնելով վարչական շրջանի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունները՝ Երևանի ավագանու որոշմամբ հուշարձանը տեղադրվել է Գայի պողոտայի 17 հասցեում գտնվող Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի հարակից տարածքում: Դավիթ Պետրոսյանն իր ուրույն ներդրումն է ունեցել Նոր Նորքի զարգացման և կառուցապատման գործում: Հուշարձանի... ավելին →

Բացվել է ևս երեք համակարգչային դասարան23.04.2013

Բացվել է ևս երեք համակարգչային դասարան

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանի միջև 2012թ.-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության 15 դպրոցներ մինչև տարեվերջ կունենան համակարգչային տեխնիկայով հագեցած դասասենյակներ: Շարունակական այս ծրագիրը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկն է: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում նաև նոր գույքով համալրված ու վերանորոգված նման դասասենյակներից մեկի բացմանը ներկա են եղել Երևանի... ավելին →

Կայացել է <<Տարվա լավագույն դաստիարակ>> ամենամյա հանրապետական մրցույթի քաղաքային փուլը23.04.2013

Կայացել է <<Տարվա լավագույն դաստիարակ>> ամենամյա հանրապետական մրցույթի քաղաքային փուլը

 Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել <<Տարվա լավագույն դաստիարակ>> ամենամյա հանրապետական եռափուլ մրցույթի քաղաքային փուլը, որին մասնակցել է վարչական շրջաններում տարածքային փուլում հաղթած 12 դաստիարակ: Մրցույթը գնահատող հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Հ. Միտոյանը, Նորք-Մարաշ և Աջափնյակ վարչական շրջանների կրթության, մշակույթի և... ավելին →

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է սննդի արդյունաբերության ոլորտում գործող ընկերության ներդրումային ծրագրերին23.04.2013

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է սննդի արդյունաբերության ոլորտում գործող ընկերության ներդրումային ծրագրերին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ալյուրի, հրուշակեղենի, գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ընկերության տարբեր արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերին: Տեղեկացվել է, որ մինչև 2012 թվականն ընկերությունն ալյուրի և հրուշակեղենի արտադրության ոլորտում ներդրել է 12 մլն դոլար, իսկ գինու, կոնյակի և մրգային օղիների արտադրություններում՝ 15 մլն դոլար: Նախատեսվում է ևս... ավելին →

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը22.04.2013

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ կանանց անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում շարունակվում է նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը. ավելի քան 1900 մարդ հետազոտվել է սրտի հետ կապված խնդիրներով, 198 կին ենթարկվել է աչքի և 68 կին՝ գինեկոլոգիական վիրահատության: Հանձնարարվել է հարակից տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների ընթացքին զուգահեռ՝ ուշադրություն դարձնել նաև շենքերի և շինությունների արտաքին տեսքի... ավելին →

Մեր լեզուն մեզ միավորելու և դարձնելու է մեկ միասնական բռունցք. Տիգրան Սարգսյանի խոսքը՝ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովին22.04.2013

Մեր լեզուն մեզ միավորելու և դարձնելու է մեկ միասնական բռունցք. Տիգրան Սարգսյանի խոսքը՝ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի բացմանը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք համահայկական բոլոր միջոցառումները և դա է պատճառը, որ հինգ տարի առաջ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ առաջին անգամ ձևավորվեց սփյուռքի նախարարություն, որի նպատակն է համախմբել ողջ հայությանը,... ավելին →