Կանանց խորհուրդ

Խորհրդի նախագահ`
Հերմինե Նաղդալյան

 

ՀՀԿ կանանց կազմակերպության աշխատանքները կազմակերպող, համակարգող մարմինը կանանց խորհուրդն է, որը հիմնադրվել է 2001թ.։ ՀՀԿ կանանց խորհուրդը գործում է ՀՀԿ կանոնադրության հիման վրա:

Համագործակցելով կուսակցության բոլոր կառույցների հետ՝ կանանց խորհուրդը ծրագրում և կատարում է իր աշխատանքները`

  • ՀՀԿ գաղափարախոսության, կանոնադրական խնդիրների և ծրագրերի կատարման և քարոզչության ուղղությամբ.
  • Հայկական հոգևոր, մշակութային և պատմական արժեքների քարոզչության ուղղությամբ՝ ելնելով Ազգի և Հայրենիքի հավիտենականության գաղափարներից.
  • Կանանց, ընտանիքի, մայրության և մանկության բազմապիսի հիմնախնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ, ելնելով յուրաքանչյուր անհատի, ընտանիքի, հետևաբար և Ազգի արժանավայել կեցությունն ապահովելու հրամայականից.
  • Ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության ձևավորմանը, հայոց պետականության ամրապնդմանը նպաստելու ուղղությամբ:

Կանանց խորհուրդը բաղկացած է 28 անդամներից`

  1. Նաղդալյան Հերմինե - ԱԺ նախագահի տեղակալ, կանանց խորհրդի նախագահ, Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ
  2. Աճեմյան Կարինե - ԱԺ պատգամավոր, Մշակույթի հանձնաժողովի նախագահ
  3. Մուրադյան Ռուզաննա - ԱԺ պատգամավոր, Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ
  4. Պետրոսյան Շուշան-ԱԺ պատգամավոր
  5. Եսայան Մարգարիտ -ԱԺ պատգամավոր
  6. Հովհաննիսյան Արփինե-ՀՀ արդարադատության նախարար
  7. Նահապետյան Նաիրա - Երևան քաղաքի ավագանի, Գործարար կանանց հանձնաժողովի նախագահ
  8. Քուշքյան Ալինա - «Էրեբունի» բժշկական քոլեջի տնօրեն, Սոցիալական հանձնաժողովի նախագահ
  9. Անտոնյան Գայանե - Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ, Առողջապահության հանձնաժողովի նախագահ
  10. Սողոմոնյան Գայանե-Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ
  11. Ղարիբյան Սոնա - ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
  12. Բաղդասարյան Ջեմմա-  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
  13. Գասպարյան Գայանե- ՀՊԱՀ մագիստրատուրայի բաժնի վարիչ,ագր.գիտ.թեկնածու
  14. Բեգլարյան Սոնա-  Անելիք Բանկ ՓԲԸ-ի Բիզնեսի զարգացման վարչության ռազմավարության մշակման բաժնի պետ
  15. Սայադյան Գայանե -Արմավիր մարզի կրթության վարչության պետ, Կրթության հանձնաժողովի նախագահ
  16. Պողոսյան Սոնա-ՀՀ ԱՆ <<Հիվանդությունների վերականգման և կանխարգելման կենտրոն>> ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
  17. Եղիազարյան Սիմա- ՀՀԿ Արմավիրի կանանց մարզային խորհրդի նախագահ
  18. Մալխասյան Էլեոնորա- Գավառի պետական երաժշտական քոլեջի տնօրեն
  19. Խանզադյան Անահիտ - Վանաձորի Շառա Տալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն
  20. Բուբուշյան Ջուլիետա - ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի քարտուղար
  21. Գևորգյան Վարդուհի- ՀՀԿ Արագածոտնի մարզային խորհրդի նախագահ
  22. Խաչատրյան Լոլյա- ՀԷՑ ՓԲԸ արհմիության նախագահ
  23. Ղազարյան Փառանձեմ - Վայոց Ձորի մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ
  24. Արսենյան Արմինե- Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն
  25. Ստեփանյան Նաիրա-  Սիսիանի թիվ 4 դպրոցի տնօրեն
  26. Դավթյան Սվետլանա-Տավուշի մարզի կանանց խորհրդի նախագահ
  27. Ազիզյան Ռուզաննա-Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում՝ որպես տնօրեն
  28. Տոնոյան Մարինա - Երևանի հ.44 դպրոցի տնօրեն
     

Կանանց խորհրդի կազմում գործում են կազմակերպչական, գաղափարաքարոզչական, մշակութային, կրթական, սոցիալական հարցերի, առողջապահության, կանանց ձեռներեցության, հասարակության մեջ կանանց դերի բարձրացման հանձնաժողովները: