Գաղափարաքարոզչական հանձնաժողով

Նախագահ` Լալայան Մուշեղ Արծրունու

ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի
աշխատանքների ընդհանուր պլան


ՀՀԿ գ/ք հանձնաժողովի աշխատանքներն, ուղղակի կամ անուղղակի, իրականացվում են հետեւյալ կառույցների միջոցով կամ օժանդակությամբ` նրանց աշխատանքային ծրագրերի համադրմամբ: Ըստ այդմ, ՀՀԿ գ/ք հանձնաժողովն աշխատում է.

ուղղակիորեն`

1. ՀՀԿ կազմակերպական հանձնաժողովի հետ` հանձնաժողովի աշխատանքներին գաղափարական բովանդակություն տալու, ՀՀԿ գ/ք հանձնաժողովի գործունեությանը կազմակերպորեն օժանդակելու առումով:
2. ՀՀԿ երիտասարդական եւ կանանց խորհուրդների հետ` նշանավոր տարեդարձերի, ազգային տոների, քարոզչական տարաբնույթ միջոցառումների գաղափարախոսական ուղղվածությունն ապահովելու առումով:
3. ՀՀԿ դիտարկման եւ վերլուծության խմբի հետ` քարոզչական եւ վերլուծական-տեղեկատվական նյութերի պատրաստման, ՀՀԿ կայք-էջի սպասարկման, ՀՀԿ կադրերի վերապատրաստման ծրագրերի եւ այլ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
4. ՀՀԿ արտաքին կապերի հանձնախմբի հետ` այլ երկրների պահպանողական ուժերի, սոցոլոգիական եւ վերլուծական միջազգային կենտրոնների հետ համագործակցության ուղղությամբ:
5. ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության հետ` վերջինիս աշխատանքներում գաղափարախոսական բաղադրիչի արմատավորման եւ քարոզչության ժամանակակից մեթոդների կիրառման ուղղությամբ:
6. ՀՀԿ հրատարակչական մարմնի /խմբագրության/ հետ` «Հանրապետական» հանդեսում նոր հեղինակների եւ թեմաների ընդգրկման, գաղափարախոսական թեմատիկ գրքույկների վերատիրաժավորման, նորերի լույսընծայման ուղղությամբ:
7. ՀՀԿ տարածքային գաղափարաքարոզչական հանձնախմբերի հետ` նրանց աշխատանքային ծրագրերին համապատասխան` վերջիններիս քարոզչական նյութերով, բանախոսներով համակողմանի աջակցելու առումով:


անուղղակիորեն`

8. Համակիր (գաղափարակից) կազմակերպությունների եւ անձերի հետ` նրանց հայրենանպաստ աշխատանքներին օժանդակելու, ՀՀԿ համակիրների շրջանակը ընդլայնելու առումով:
9. «Նորավանք» հիմնադրամի, ինֆորմացիոն-վերլուծական եւ գիտակրթական այլ հաստատությունների հետ` վերջիններիս աշխատանքներում, հրատարակություններում ՀՀԿ անդամների հանդես գալուն օժանդակելու առումով: