Ավագների խորհուրդ

Հայաստանի Հանրապետական կուսակցության ավագների խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը ստեղծվում է ՀՀԿ խորհրդի որոշմամբ` կուսակցության նախագահի առաջարկությամբ: 

Ավագների խորհրդի ղեկավար կազմը հաշվետու է ՀՀԿ խորհրդին: 

Ավագների խորհրդի հիմնական խնդիրն է տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրել ՀՀԿ նախագահին` երկրում տեղի ունեցող քաղաքական կարևոր իրադարձությունների, ինչպես նաև ներկուսակցական կյանքի այն հարցերի վերաբերյալ, որոնք պահանջում են կուսակցության նախագահի միջամտությունը:

Ավագների խորհրդի նախագահն է Գալուստ Սահակյանը, տեղակալը՝ Ռազմիկ Զոհրաբյանը:

ՀՀԿ ավագների խորհրդի կանոնակարգը