Երիտասարդական ոլորտային ստորաբաժանում

Խորհրդի նախագահ`
Հայկ Մամիջանյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հիմնադրվել է 1991թ.:

Իր գործունեության ընթացքում ՀՀԿ ԵԿ-ն առաջնորդվում է ՀՀԿ ծրագրերով և կանոնադրությամբ:
Աշխատանքի հիմնական ուղղություններն են`

  • ՀՀԿ գաղափարախոսության տարածում:
  • Երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակություն:
  • Երիտասարդության շրջանում հայկական հոգևոր, մշակութային և պատմական արժեքների քարոզչություն:
  • Երիտասարդության և ուսանողության շահերի պաշտպանություն:
  • Երիտասարդական և ուսանողական հիմնախնդիրների վերհանում և լուծում:
  • Ժողովրդավարական, քաղաքացիական, ազգային հասարակության կառուցման օժանդակում:
  • Համագործակցություն ՀՀ, Սփյուռքի, Արցախի, Ջավախքի, ինչպես նաև միջազգային երիտասարդական գործող կազմակերպությունների հետ:

ՀՀԿ ԵԿ-ն անդամ է`

  • Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱԽ)
  • Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (Democratic Youth Community of Europe-DEMYC)

ՀՀԿ ԵԿ-ն համագործակցում է Չինաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական կազմակերպության, ՌԴ «Միասնական Ռուսաստան» կուսակցության «Երիտասարդ գվարդիա»  կազմակերպության ևԵԺԿ երիտասարդական կազմակերպության հետ: ՀՀԿ ԵԿ-ն ակտիվորեն համագործակցում է նաև հայաստանյան մի շարք կուսակցությունների երիտասարդական կառույցների, ինչպես նաև` հասարակական կազմակերպությունների հետ:

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության աշխատանքները համակարգող մարմնը խորհուրդն է, որը բաղկացած է 10 անդամներից:

Խորհրդի անդամներն են`

  1. Հայկ Մամիջանյան
  2. Հասմիկ Ափյան 
  3. Տարոն Պարսամյան
    E-mail:  taronparsamyan@gmail.com
  4. Թադևոսյան Նարեկ
  5. Վահե Մովսիսյան
    E-mail: vdarmanian@mail.ru
  6. Լիլիթ Բեգլարյան
    E-mail: lilbeglaryan@yahoo.com
  7. Ավետիսյան Էդուարդ
  8. Իշխանյան Շուշանիկ
  9. Հակոբյան Աննա
  10. Սարգսյան Վարդուհի
  11. Վարդանյան Տիգրան