Մարզական ոլորտային ստորաբաժանում

Խորհրդի նախագահ`
Ռազմիկ Ստեփանյան

ՀՀԿ մարզական հանձնաժողովը գործում է ՀՀԿ կանոնադրության հիման վրա և իր գործունեությունն իրականացնում է ՀՀԿ խորհրդում հաստատված համապատասխան ծրագրերով:
Հանձնաժողովի հիմնական նպատակներն են՝
  • գործնական ծրագրերի ներդրումը, որոնք ՀՀԿ անդամների առօրյայում կարմատավորեն ֆիզիկական կուլտուրան և սպորտը, կուսակցության անդամների շրջանում սպորտը որպես առողջ ապրելակերպի գրավական՝ լայն քարոզչության տարածումը.
  • տարբեր մարզաձևերից առաջնությունների անցկացման միջոցով՝ տարածքային կազմակերպությունների և կուսակցության անդամների միջև փոխադարձ կապի ամրապնդումը.
  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական հեռանկարային ծրագրերի, նորմատիվային ակտերի ու չափորոշիչների նախագծերի մշակում և քննարկում, կուսակցության խորհրդին այդ ուղղությամբ համապատասխան առաջարկությունների ներկայացում.
  • ՀՀԿ նախընտրական ծրագրով ամրագրված՝ ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտում պետության առաջնահերթ խնդիրներին առնչվող հիմնադրույթների կենսագործման գործընթացին անմիջական մասնակցության և մշտական աջակցության ապահովում:
ՀՀԿ ֆիզկուլտուրայի եւ սպորտի խորհուրդը բաղկացած է 18 անդամներից`
 
  1. Ալեյան Գոռ- ՀՀ կրթության և գիտության նախարարության խաղային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն
  2. Աթոյան Ստեփան- «Հայաստան»  ՄՀԿ Երևանի բռնցքամարտի օլիմպիական հերթափոխի մարզդպրոցի գլխավոր մարզիչ
  3. Բարսեղյան Ռուդիկ- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության սպորտային մեկնաբան
  4. Գաբրիելյան Հովհաննես- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզ-դաստիարակության ամբիոնի վարիչ
  5. Գրիգորյան Հենրիկ- «Հայաստան»ՄՀԿ Երևանի աթլետիկայի և սեղանի թենիսի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի ուսմասվար
  6. Եղիազարյան Յաշա- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Գյումրու աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն
  7. Երիցյան Ռուդիկ- «Հայաստան»ՄՀԿ Երևանի աթլետիկայի և սեղանի թենիսի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն
  8. Խաչատրյան Աշոտ- «Հայաստան»ՄՀԿ Երևանի հեծանվայի սպորտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն
  9. Խաչիկյան Ռուդիկ-«Հայաստան» ՄՀԿ Վանաձորի մասնաճյուղի ղեկավար
  10. Խանզրատյան Գոհար-«Հայաստան»ՄՀԿ աթլետիկայի և սեղանի թենիսի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սեղանի թենիսի մարզիչ
  11. Հունանյան Դավիթ- Երևանի քաղաքապետարանի Ավան վարչական շրջանի շախմատի մարզադպրոցի տնօրեն
  12. Ղուկասյան Մեսրոպ -«Հայաստան»ՄՀԿ աթլետիկայի և սեղանի թենիսի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սեղանի թենիսի մարզիչ
  13. Մամիկոնյան Յուրա  -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ
  14. Միքայելյան Գագիկ -«Հայաստան»ՄՀԿ Երևանի Ձյուդոյի և սամբոյի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն
  15. Պետրոսյան Սմբատ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվական և ազդարարման կենտրոն ՓԲԸ նախարարի գլխավոր խորհրդական
  16. Պետրոսյան Սոկրատ-«Հայաստան»ՄՀԿ Երևանի ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն
  17. Շարբաթյան Մարտին -ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն
  18. Ստեփանյան Ռազմիկ -«Հայաստան»ՄՀԿ նախագահ