Լուրեր
Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին և քննարկել ոլորտի զարգացման ուղղությունները, հնարավորություններն ու հեռանկարները: Ողջունելով տնտեսվարողներին՝ վարչապետը նշել է. « Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացմանը: Մենք պետք է կանգնենք գյուղացու կողքին: Համոզված եմ, որ ունենք մեծ հնարավորություն՝ գյուղը զարգացնելու համար: 2015 թվականի պետական բյուջեն մշակելիս կառավարությունը մեծ... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի քան վեց տասնյակ ընկերություններ: Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ներկայում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը բավականին մեծ զարգացում է ապրում: « Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը դարձել է... ավելին →
Քննարկվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի կառավարման խորհրդի նիստ: Նիստում քննարկվել և հաստատվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի վերանայված գնումների պլանը, ինչպես նաև Տրանշ 1-ի շրջանակում իրականացվող Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի Նոր Շիրակ փողոցի ու Արտաշատի խճուղու վերակառուցման շինարարական... ավելին →
Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է գիտաժողովի անցկացումը ժամանակակից տնտեսության զարգացման հեռանկարների քննարկման և նոր ուղիների բացահայտման առումով: « Ոգևորիչ է, որ Հայկական տնտեսագիտական միությանն այս տարիների ընթացքում հաջողվել է համախմբել տարբեր երկրներից և համալսարաններից գիտնականների, դասախոսների, ուսանողների և պետական մարմինների... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահը ներկա գտնվեց պատկերագրքի շնորհանդեսին
Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա գտնվեց Ռուբեն Միրզախանյանի եւ Հրավարդ Հակոբյանի «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» խորագրով պատկերագրքի շնորհանդեսին: Միջոցառումը սկսվեց պարգեւատրման արարողությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ գիտության եւ մանկավարժության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրվեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական... ավելին →
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը թույլատրել է «Սարատովսկայա գեներատորնայա կոմպանիա» ՍՊԸ թիվ 1 մասնաճյուղի կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2014թ. դեկտեմբերի վերջը: Համաձայն Սարատով քաղաքի նույնանուն ՍՊԸ հետ կնքված պայմանագրի, ներմուծվել են եռաֆազ գեներատորներ, դրանց նորոգման սև... ավելին →