Լուրեր

<<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի համանախագահ ընտրված ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Բրյուսելում կայացած համանախագահների հանդ

13.09.2016

Ավարտվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվող <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի վերջերս ձևավորված նախագահության հանդիպումը: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի համանախագահ էր ընտրվել ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Օհանյանը:

Հանդիպման նպատակն էր մշակել ռազմավարություն առաջիկա աշխատանքների իրականացման համար:

Հանդիպման շրջանակներում մասնակիցներն այցելել են Եվրախորհրդարանի մամուլի կենտրոն և ծանոթացել վերջինիս գործունեությանը:
Հաջորդիվ կատարվել է EDS ընթացիկ քաղաքականության վերլուծություն, մասնակիցները հանդիպում են ունեցել EDS-ի կողմից հրատարակվող BullsEye ամսագրի խմբագրական անձնակազմի հետ, այնուհետև կազմվել է առաջիկա աշխատանքների օրակարգն ու ընտրվել են աշխատանքային թեմաները:

 

← Վերադառնալ ցուցակին