Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Սպահան քաղաքի 5-րդ շրջանի ղեկավարի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Սպահան քաղաքի 5-րդ շրջանի (Նոր Ջուղա) ղեկավար Համիդ Ասարզադեգանի հետ: Առանձնակի կարևորելով հայ-իրանական դարավոր բարեկամությունն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հաստատված բարեկամական կապերը ջերմ են, տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցությունն էլ` արդյունավետ: Այդ համատեքստում քաղաքապետը կարևորել է ինչպես Սպահանի, այնպես էլ Թեհրան, Թավրիզ և... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հետ
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպեց «Սփյուռք» ամառային դպրոցի շուրջ 120 մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշեց, որ այսպիսի ծրագրերը ոչ միայն Հայաստանը տեսնելու, հայերեն սովորելու հնարավորություն են ընձեռում Սփյուռքի մեր հայրենակիցներին, այլեւ նպաստում են հայի ինքնությունը ամբողջացնելուն, ազգային խնդիրները միջազգային հանրությանը ներկայացնելուն եւ... ավելին →
Վարչապետն ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությանը: « Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կանադայի հետ և´ քաղաքական, և´ տնտեսական համագործակցության զարգացմանը: Համոզված եմ, որ նման մակարդակի այցերը նպաստում են մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն առաջինն է Օտտավայում... ավելին →
ՀՀԿ Կանանց խորհրդի անդամները շնորհավորում են Հերմինե Նաղդալյանին ծննդյան տոնի կապակցությամբ
ՀՀԿ Կանանց խորհրդի անդամները ի սրտե շնորհավորում են իրենց սիրելի նախագահ Հերմինե Նաղդալյանին ծննդյան տարեդարձի առթիվ` մաղթելով նորանոր նվաճումներ, ուժ ու եռանդ: Անգնահահատելի է Ձեր ներդրումը ի փառս հայ ժողովրդի և ի բարօրություն մեր պետականության: ավելին →
ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ընտրվեց Հովիկ Արամայիսի Աբովյանը
Սույն թվականի հուլիս 25-ին տեղի է ունեցել ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության խորհրդի նիստ: Նիստին ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ ընտրվեց Հովիկ Արամայիսի Աբովյանը: ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀԿ Նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողով ավելին →
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է ակադեմիկոս Սեն Արևշատյանի հարազատներին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքի անդամներին և հարազատներին: «Սեն Արևշատյանը մեր ժամանակների ամենահայտնի գիտնականներից և մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: Նա նշանակալի ներդրում է ունեցել հայագիտության և հին ու միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ուսումնասիրության գործում: Քառորդ դար ղեկավարելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ նա մեծ ավանդ է ներդրել հայ ժողովրդի համար այդ... ավելին →