Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Նոյեմբերյանի Շ/Կ Բաղանիսի սկզբնական կազմակերպության ժողովը

18.10.2016

ՀՀԿ Նոյեմբերյանի Շ/Կ Բաղանիսի սկզբնական կազմակերպության ժողովը տեղի ունեցավ 2016թ. հոկտեմբերի 17-ին: Որի մեջ մտնում էր հետևյալ օրակարգը.

1.Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը հաշվետու ժամանակաշրջանի կատարած աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,         3.ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում հաշվետու զեկույցով հանդես եկավ Բաղանիսի ս/կ նախագահ Թաթուլ Բեգլարյանը, որը նշեց ս/կ գործունեության, աշխատանքային և միջոցառումների իրականացված ծրագրերի մասին: Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցան Ա. Սահակյանը և Մ. Մուրադյանը, առաջարկեցին որպես Բաղանիսի ս/կ նախագահի թեկնածու առաջադրել Թաթուլ Բեգլարյանին, տեղակալներ՝ Արտակ Եդիգարյանին և Ալվարդ Աղաջանյանին: Ս/կ ժողովի մասնակիցները քվեարկեցին և հաստատեցին Թաթուլ Բեգլարյանի թեկնածությունը, որպես ս/կ նախագահ, Արտակ Եդիգարյանին և Ալվարդ Աղաջանյանին ՝որպես ս/կ նախագահի տեղակալներ:
Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցան Ա. Աղաջանյանը և Ա. Մակարյանը ,առաջարկեցին ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Թաթուլ Բեգլարյանին:Ս/Կ ժողովին ներկա ՀՀԿ անդամները քվեարկեցին` Թաթուլ Բեգլարյանին ընտրեցին, որպես ՀՀԿ 16-րդ համամագումարի պատվիրակ:


 

← Վերադառնալ ցուցակին