Լուրեր

ՀՀ զինված ուժերում կստեղծվի պայմանագրային սերժանտական համակարգ19.03.2014

ՀՀ զինված ուժերում կստեղծվի պայմանագրային սերժանտական համակարգ

 ՀՀ կառավարությունն այսօր իր նիստում հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման և ընդլայնման անհրաժեշտությամբ: Երկրի զինված ուժերի բարեփոխման նպատակներից է ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան սերժանտական համակարգ, որի մի մասը նախատեսվում է իրականացնել գործող հրամանատարական կազմի... ավելին →

Ավտոմեքենաների համարանիշերն ավելի հարմար և ընթեռնելի կդառնան19.03.2014

Ավտոմեքենաների համարանիշերն ավելի հարմար և ընթեռնելի կդառնան

 ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի և թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին, կլինեն առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար: Համարանիշերում կօգտագործվի նաև Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը: Կառավարության նախկին որոշմամբ սահմանված առաջին տեսակի հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափը փոքր է թվերից և որոշ... ավելին →

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին հրավիրում է երկխոսության19.03.2014

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին հրավիրում է երկխոսության

 Բարև ձեզ հարգելի գործընկերներ: Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հարցով, որն այսօր մտահոգում է մեր երիտասարդներին և հանրությանը: Դա պարտադիր կուտակային համակարգի բարեփոխումն է: Առաջին հերթին ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները: Դա նշանակում է, որ մենք նույնպես, որպես կառավարություն, պետք է մեր գործունեությունը շտկենք և դարձնենք այնպիսին, որը հաշվի է առնում, որ մեր կարևորագույն խնդիրն է նպաստել և... ավելին →

Իրանի տրամադրած դրամաշնորհով Մեղրիում և Ագարակում գազի բաշխման ցանց կկառուցվի19.03.2014

Իրանի տրամադրած դրամաշնորհով Մեղրիում և Ագարակում գազի բաշխման ցանց կկառուցվի

 Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրել են Իրանի կողմից Հայաստանին զարգացման օժանդակություն տրամադրելու փոխըմբռնման հուշագիրը, որով Իրանը տրամադրել է 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման համար: Հուշագրի համաձայն հայկական կողմն ստանձնել է ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքի ներմուծման գործարքներից գանձվող հարկի մաքսատուրքի և պարտադիր վճարի հետ... ավելին →

Աշխատանքի հաշվետվություն կներկայացնեն շինարարական բոլոր կազմակերպությունները Կմեծացվի շինարարության ոլորտի պարտավորությունների հսկողությունը19.03.2014

Աշխատանքի հաշվետվություն կներկայացնեն շինարարական բոլոր կազմակերպությունները Կմեծացվի շինարարության ոլորտի պարտավորությունների հսկողությունը

 Հայաստանում գործող 1600 արտոնագրված շինարարական կազմակերպությունից միայն 778-ը կամ 50 տոկոսն է հաշվետվություն ներկայացնում ՀՀ վիճակագրական ծառայություն: Շինարարության ծավալի վերաբերյալ ամբողջական տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հանդես է եկել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այն ընդունելու դեպքում բոլոր 1600 շինարարական կազմակերպությունները կներկայացնեն հաշվետվություններ, որոնց ամփոփումից հետո... ավելին →

Եվրամիության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումները կքննարկվեն որոշակի ժամկետում Հավատարմագրման որոշումները կկայացնի անկախ մարմինը19.03.2014

Եվրամիության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումները կքննարկվեն որոշակի ժամկետում Հավատարմագրման որոշումները կկայացնի անկախ մարմինը

  ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները: Մասնավորապես, հաստատվել է նշված համաձայնագրի շրջանակում ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգը, համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը, համաձայնագրով ստանձնած հանձնառությունների... ավելին →