Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ «Քանաքեռ–Զեյթուն» ՏԿ թիվ 33 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը

21.10.2016

2016թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀԿ ՙՔանաքեռ–Զեյթուն՚ տարածքային կազմակերպության թիվ 33 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողով:
Սկզբնական կազմակերպության 24 անդամից ժողովին մասնակցում էր 18-ը, իսկ 6-ը բացակայում էր հարգելի պատճառով:
Ժողովին մասնակցում էր ՏԿ կազմակերպիչ Լևոն Մազմանյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգ`


Հարց 1. Սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը սկզբնական
կազմակերպության կատարած աշխատանքների մասին:
Հարց 2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն:
Հարց 3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի առաջադրում:
Հարց 4. Այլ հարցեր:


Թիվ 33 սկզբնական կամզակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն հաստատեցին ժողովի օրակարգը:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ հաշվետու զեկուցումով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Անահիտ Բասենցյանը, նա նշեց, որ իր ղեկավարած սկզբնական կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում լուրջ հաջողությունների է հասել ՀՀԿ-ի հեղինակության բարձրացման, նրա շարքերի համալրման, ներկուսակցական կարգապահության ամրապնդման ուղղությամբ: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀԿ շարքերն են ընդունվել 2 քաղաքացի:

Արտահայտվեցին.- սկզբնական կազմակերպության անդամներ Ա. Սերոբյանը և Ռ. Նասիբյանը, որոնք բարձր գնահատելով սկզբնական կազմակերպության նախագահի կատարած աշխատանքները և նրա կազմակերպչական ունակությունները, առաջարկեցին թիվ 33 սկզբնական կազմակերպության կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Թիվ 33 սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին սկզբնական կազմակերպության 2015-2016թթ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:
Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՏԿ կազմակերպիչ Լ. Մազմանյանը, նա առաջարկեց թիվ 33 սկզբնական կազմակերպության նախագահ ընտրել Ա. Բասենցյանին, իսկ տեղակալներ՝ Ա. Սերոբյանին և Ռ. Նասիբյանին: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին թիվ 33 սկզբնական կազմակերպության նախագահ ընտրել Անահիտ Բասենցյանին, իսկ տեղակալներ՝ Արաքսյա Սերոբյանին և Ռիտա Նասիբյանին:

Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՏԿ կազմակերպիչ Լևոն Մազմանյանը, նա առաջարկեց ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ առաջադրել ՏԿ խորհրդի նախագահ Արտակ Հանիսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և միաձայն որոշեցին Ա. Հանիսյանին առաջադրել ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին